Գրիգորյանի ինքնահռչակումը ոտնձգություն է դատական համակարգի անկախությանը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ:
«Հունիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը Վահե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր։ Ընտրությանը հաջորդած երդման արարողության ընթացքում վերջինիս ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի նախագահ, ինքնիրավչության վտանգավոր դրսևորում էր, քանի որ Սահմանադրության 213 հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի անցումային շրջանում գործունեության հարցը, իսկ «անդամ» ու «դատավոր» եզրերի միջև գոյություն ունեցող զուտ պայմանական տարբերությունը որևէ կերպ չի ենթադրում փաստացի լիազորությունների տարբերություն, և մինչ այժմ չի խոչընդոտել Սահմանադրական դատարանի գործառնությունների արդյունավետ իրականացմանը։
Ավելին, թեև Սահմանադրության անցումային դրույթները կարող են որոշակի տարընթերցման առիթ տալ, գործող Սահմանադրության 168 հոդվածը նրա դրույթների մեկնաբանության բացառիկ իրավունքը ևս վերապահում է Սահմանադրական դատարանին, և ոչ թե նրա առանձին դատավորին, ուստի նրա կողմից հնչեցրած ցանկացած կարծիք իրավական ուժ չի կարող ունենալ առանց Սահմանադրական դատարանի պաշտոնական որոշման։ Այս պայմաններում, Սահմանադրության անցումային դրույթների կամայական մեկնաբանությունը, և դրանց շահարկմամբ կատարված ինքնահռչակումը Վահե Գրիգորյանի կողմից հանդիսանում է դատական իշխանության անկախության նկատմամբ հերթական ոտնձգություն՝ այսօրվա կառավարող մեծամասնության անթաքույց աջակցությամբ, որը, ըստ էության, փորձում է սահմանադրական իրավունքը փոխարինել հեղափոխական նպատակահարմարությամբ` այս անգամ թիրախավորելով Սահմանադրական դատարանը:
Սա արկածախնդիր գործելաոճ է, և ի վերջո, հանգեցնելու է երկրում օրինականության ու իրավակարգի տապալմանը, դրանից բխող վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը Սահմանադրական դատարանի գործող նախագահ, և դրանից բխող ցանկացած ապօրինի գործունեություն, կոչ է անում գործող Սահմանադրության անցումային դրույթների մեկնությունը անհրաժեշտության դեպքում իրականացնել նույն Սահմանադրության 168 և 169 հոդվածներով նախատեսված հստակ ընթացակարգով, և նաև կոչ է անում Հայաստանի Հանրապետության պետական իշխանության բոլոր մարմիններին՝ խստագույնս պահպանել Սահմանադրությունը, թույլ չտալով նրա խախտման միջոցով երկրում գործող իրավակարգի տապալում», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.