Մահացել է Գարեգին Նժդեհի թիկնապահը
Վիեննայում երկարատև հիվանդությունից հետո երեկ` հունիսի 25–ին, 99 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, ազգային բարերար, հասարակական գործիչ Կարպիս Փափազյանը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Արարատ Մարզական Միությունը։
Նրա ցանկությամբ է Ավստրիայում հիմնվել ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ Կարպիս Փափազյանը եղել է Գարեգին Նժդեհի թիկնապահը Եվրոպայում։
Փափազյանը ծնվել է 1920 թվականին Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ 1940 թվականին տեղափոխվել է Վիեննա։ 1988 թվականից նա հայությանն ու հայ մշակույթին աջակցած օտար անհատներին տվել է ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» մրցանակը։ «Այս որոշումը ընդունեցի, երբ ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի հետ հանդիպեցի և ասացի, որ նման մտահղացում ունեմ։ Պետք է գնահատել օտարներին, ովքեր մեզ համար աշխատում են։ Եվ որոշեցի Բարեգործականի հովանու տակ հիմնել այս մրցանակը։ Երբ Ալեք Մանուկյանը հարցրեց, թե ինչու Բարեգործականը ընտրեցիր, ասացի`«Լավերի մեջ լավին ընտրեցի»։
Ալեք Մանուկյանն ասաց, սփյուռքում այսքան կազմակերպություններ կան, և այսքան ծրագրեր ենք անում, ինչպես պատահեց, որ նման գաղափարը դու առաջարկեցիր»։ Ես էլ ասացի, որ մի կույր հավն էլ քուջուջ որ անի, ոսկե հատիկ կգտնի,,-պարբերականներից մեկին պատմել է հայ բարերարը։
Փափազյանին նաև ընտրել են Ավստրո-Հայկական Մշակութային Ընկերութեան Պատվո անդամ (1979), Վիեննայի Հայ Ուսանողական և Երիտասարդական Միության Պատվո անդամ (1980), Ավստրիայի հայ առաքելական եկեղեցական համայնքի Պատվո անդամ (1985 թ.), «Արարատ» մարզական միության Պատվավոր մարզիկ (2010), տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.