Պուտինը և Թրամփը կհանդիպեն նախաճաշի ավարտից հետո
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը նախատեսված է հունիսի 28-ին, G20-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո, լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Աշխատանքային նախաճաշի ավարտից հետո մենք նախատեսել ենք զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասել է Ուշակովը։ «Հանդիպումը Թրամփի հետ տեղի կունենա նախագահների բանակցությունների գոտում, շենքերից մեկում։ Այդ շենքը գտել է ամերիկյան կողմը»,- ասել է Ուշակովը՝ խոսելով այն մասին, թե ում՝ ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան տարածքում է տեղի ունենալու առաջնորդների հանդիպումը։ Նրա խոսքով՝ ենթադրվում է քննարկել ռազմավարական կայունության հարցեր, տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի, Ուկրաինայի և Վենեսուելայի, ինչպես նաև իրանական խնդիրը, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես նախագահները կկառուցեն զրույցը։
«Կքննարկվեն իրավիճակի ընդհանուր հենքը Սիրիայում և համատեղ աշխատանքի հարցերը սիրիական ուղղությամբ, ահա թե ինչ կարող եմ ասել»,- տեղեկացրել է Ուշակովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե կողմերն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ ունեն ՍԱՀ-ի վերաբերյալ, որոնք առաջադրվելու են նախագահների քննարկմանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երուսաղեմում հանդիպման արդյունքների հիման վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.