Իրանում ասել են՝ որ նախապայմանների դեպքում բանակցություններ կսկսվեն
Իրանը կարող է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթաց սկսել, եթե չեղարկվեն Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները և եթե երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիից համապատասխան թույլտվություն ստացվի:
Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին ասել է երկրի հետախուզության հարցերով նախարար Մահմուդ Ալավին:
«ԱՄՆ-ի հետ բանակցությունների հավանականությունը կարելի է դիտարկել միայն այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկի պատժամիջոցները և մեր գերագույն առաջնորդը նման բանակցություններ սկսելու թույլտվություն տա»,-ասել է Ալավին:
Նախարարը հավելել է, որ ամերիկացիներին վախեցնում է Իրանի ռազմական ուժը, և հենց այդ պատճառով էլ նրանք չեղարկել են երկրի դեմ հարձակման որոշումը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի խոսնակը հավելել է, որ, դուրս գալով Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև 2015թ. կնքված միջուկային համաձայնագրից, Թրամփը վնասեց հարցի դիվանագիտական լուծման տարբերակին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի՝ չնայած, որ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ առանց կոնգրեսական համաձայնության գործելը հակասահմանադրական է, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.