Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԳՈՐԾԱՐԿԵԼ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ

Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով. ներկայացնում է առաջնային շուկայի ավտոմեքենաների automarket.ameriabank.am հարթակը, որն այցելուներին հնարավարություն է տալիս հեշտությամբ գտնել իրենց նախընտրելի մեքենան՝ համապատասխան իրենց բյուջեին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հարթակում ներկայացված են հայաստանյան շուկայի հիմնական մասի առաջարկները. 24 մակնիշ, ավելի քան 150 ավտոմեքենա և 20 դիլեր:

«Ընտրելով անհրաժեշտ մեքենան առաջնային շուկայի ավտոմեքենաների այս հարթակից՝ այցելուն կարող է առցանց ներկայացնել հայտ վարկի վերաբերյալ հետաքրքրվածության մասին՝ լրացնելով նվազագույն կոնտակտային տվյալներ: Բանկի աշխատակիցն ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատի այցելուի հետ՝ ներկայացված հայտի համար արդեն վարկավորման գործընթացի և պայմանների մանրամասները ներկայացնելու համար: Հարթակում մուտքագրելով վարկի նախընտրելի ամսական վճարման չափը՝ հարթակն առաջարկում է մեքենաների համապատասխան տարբերակներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հարթակն ունի բազմաֆունկցիոնալ որոնման հնարավորություններ: Դրանք թույլ են տալիս օգտվել ընդլայնված ֆիլտրերից՝ գտնելով մեքենան ըստ մոդելի, ենթամոդելի, արտադրման տարեթվի և մեքենայի տեխնիկական պարամետրերի: Հարթակի առանձնահատկություններից է նաև պարզ վարկային հաշվիչի առկայությունը, որի միջոցով այցելուն կարող է հաշվարկել իր ամսական վճարի չափը՝ նշելով վարկի նախընտրելի տևողությունն ու կանխավճարի չափը:

Նշվում է, որ կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա դիլերների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ ավտովարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ:

Automarket.ameriabank.am հարթակի հնարավորություններն առաջիկայում ընդլայնվելու են՝ այցելուներին հնարավորություն տալով ստանալ օնլայն վարկավորում (սքորինգ):

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЯНСКИЕ РЕВИЗИОНИСТЫ С БРИТАНСКИМИ УШАМИ
    2025-05-12 10:59

    Внимательно посмотрите, кто в армянской среде пытается подвергнуть ревизии историю Второй мировой войны, откуда взялся этот последний вздор («Гертруда-Сталинград-Объединенная Историческая Армения»), на кого они ссылаются, и все станет более чем очевидным, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран АКОПЯН, коснувшись прошедшей на днях на Общественном телевидении передачи, которая вызвала бурное негодование в армянском сегменте соцсетей. Публикацию полностью приводим ниже.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: ВЛАСТИ ПРЕВРАЩАЮТ СТРАНУ В ПОЛИГОН ДЛЯ ВНЕШНИХ СИЛ
    2025-05-12 10:55

    Геополитическая перестройка в мире вступает в решающую фазу, а действующее руководство Армении продолжает действовать вразрез с национальными интересами, углубляя системный кризис безопасности, политики и социальной сферы, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что такая модель подрывает саму национальную безопасность, исключая Армению из процессов формирования новой глобальной архитектуры. Публикацию полностью приводим ниже.

  • АРМЕН ОВАСАПЯН: ПОЧЕМУ В МОСКВЕ НИКОЛ БЫЛ НАПРЯЖЕН, РАСТЕРЯН И ПСИХОЛОГИЧЕСКИ НЕСТАБИЛЕН?
    2025-05-12 09:59

    Одиночество Никола в Москве и отсутствие Алиева –  это разные проявления одного и того же политического облика: одно – ложной представленности, другое – откровенного неоавторитарного отказа, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • КОЛЛЕКТИВ ЮКЖД ПОЧТИЛ ПАМЯТЬ ВОИНОВ-ЖЕЛЕЗНОДОРОЖНИКОВ
    2025-05-09 20:10

    Коллектив компании «Южно-Кавказская железная дорога» во главе с ее руководством возложил венки к Мемориалу воинам-железнодорожникам в ереванском округе Эребуни, а также к Вечному огню в парке Победы. На ереванском вокзале состоялся концерт, приуроченный к 80-летию Победы в Великой Отечественной войне.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ