«ԻՄ ԱՄԵՐԻԱ, ԻՄ ՏՈՒՆ» ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՀԱՂԹՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ամերիաբանկը հինգշաբթի բնակարանի վկայագրով է պարգևատրել «Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղի հաղթող Շուշանիկ Սարգսյանին։
2024 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը Ամերիաբանկը կազմակերպել էր մեծ վիճակախաղ որի շրջանակում բանկի ընթացիկ և նոր հաճախորդները հնարավորություն ունեին շահելու բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։
Պրոմո դոկ ստանալու տարբերակները բազմազան էին՝ բացել հաշիվ Ամերիաբանկում, պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria–ով, վճարել MyPay–ով, կատարել գործարքներ MyInvest–ով և հրավիրել ընկերներին՝ դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով։
Ամերիաբանկը լավագույն բանկն է
«Երբ իմացա, որ դարձել եմ վիճակախաղի հաղթող, զգացի ամենահակասական զգացողությունները, դրանք անհնար է նկարագրել, բայց կցանկանայի, որ բոլորը դա զգան։ Լսել էի, որ Ամերիաբանկը վիճակախաղ է կազմակերպում, բայց չգիտեի, որ մասնակցում եմ դրան և ունեմ պրոմո կոդեր», – իր զգացողություններով կիսվեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երբ իմացել է վիճակախաղում հաղթելու մասին, առաջին հերթին գրկել է երկու տարեկան որդուն և զանգահարել ամուսնուն։
«Երեխաներս շատ բուռն արձագանքեցին։ Աղջիկս բոլորին պատմում է, որ «Ամերիաբանկը լավագույն բանկն է, այն մայրիկիս բնակարան է նվիրել»», – պատմեց Սարգսյանը։
Նա նշեց, որ արդեն ավելի քան հինգ տարի Ամերիաբանկի հաճախորդն է։
«Շատ լավ բանկ է։ Ամերիաբանկի միջոցով կատարում եմ մեր ընկերության բոլոր գործարքները։ MyAmeria հավելվածի միջոցով կատարում եմ կոմունալ վճարումներ և անձնական փոխանցումներ։ Դա արագ է և հարմար։ Անձնակազմը միշտ ժպիտով է ընդունում, հոգատար է, նույնիսկ եթե ինչ-որ խափանումներ են տեղի ունենում։ Նրանք յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի», – ասաց Սարգսյանը։
Հայաստանը մեր ընդհանուր տունն է
Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը նշեց, որ Ամերիաբանկն ամբողջ տարի կազմակերպում է վիճակախաղեր և հետաքրքիր արշավներ իր հաճախորդների համար։
««Իմ Ամերիա, իմ տուն» վիճակախաղը մեզ համար խորհրդանշական է։ Այս կերպ մենք ցանկացել ենք մեր հայրենակիցներին ասել, որ պետք է ապրել, ստեղծագործել և միասին կառուցել Հայաստանը։ Չէ՞ որ «տուն» հասկացությունն ասոցացվում է Հայաստանի և օջախի հետ։ Մեզ համար կարևոր է ցույց տալ, որ ցանկանում ենք բնակարան նվիրել ակտիվ հաճախորդի, ով հավատում է մեր առաքելությանը», – ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ վիճակախաղն անցել է թափանցիկ և արդար։ Հաղթողը պատահականության սկզբունքով ընտրվել է բանկի սոցցանցերի ուղիղ եթերում։
«Վիճակախաղը կազմակերպվել էր, որպեսզի համոզվենք, որ որպես պատասխանատու բրենդ՝ մենք ստեղծում ենք հավելյալ արժեք հասարակության համար։ Ի վերջո, անկախ քաղաքական իրավիճակից՝ Հայաստանում քեզ զգում ես վստահ և շրջապատված ջերմությամբ։ Սա մեր մշակույթի մասն է։ ԱՄՆ-ում, օրինակ, հնարավոր չէ դա զգալ։ Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ ինքներս ներդրում ենք կատարում Հայաստանում», – ասաց Հակոբյանը։
Նա նաև պատասխանեց «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին, թե այս տարի նման վիճակախաղ կկազմակերպվի, թե ոչ։
«Հիմա բանկի արշավներ են ընթանում, որոնց ընթացքում կազմակերպվում են տարբեր հետաքրքիր վիճակախաղեր։ Առաջարկում եմ ուշադիր հետևել դրանց։ Այս տարի հետաքրքիր հնարավորություն կտրամադրենք ոչ միայն երիտասարդությանը, այլև երեխաներին։ Գործարկել ենք MyAmeria Star անչափահասների համար (6-18 տարեկան) նախատեսված բանկային հավելվածը, որը թույլ է տալիս մեր հաճախորդներին սովորեցնել երեխաներին ֆինանսական գրագիտություն և ֆինանսների կառավարում», – ասաց Հակոբյանը։
Նա խոստացավ շատ հետաքրքիր արշավներ այս նախագծի շրջանակում, բայց չմանրամասնեց։
MyHome
«Բնակարանը, որը ստացել է վիճակախաղի հաղթողը, նախկինում ընդգրկված է եղել MyHome էկոհամակարգում, որտեղ ներկայացված է առաջնային և երկրորդային շուկայի անշարժ գույք: Անշարժ գույքը հասանելի է առցանց վարկավորման համար: Առաջնային շուկայից հիփոթեքային վարկի հաստատման գործընթացը տևում է 5 րոպե: MyHome-ը հնարավորություն է տալիս ծանոթանալ շուկայի լավագույն վարկային առաջարկներին, կատարել վարկային հնարավոր վճարների հաշվարկներ, ընտրել բնակարան, ներկայացնել վարկային հայտ և հաստատման դեպքում ձևակերպել այն հաշված րոպեներում», – ասաց Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանը։
Նա հիշեցրեց, որ Ամերիաբանկն իր հաճախորդներին տրամադրում է հիփոթեքային վարկավորման տարբեր հնարավորություններ:
«Մենք ակտիվ ենք անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայում, տրամադրում ենք վարկեր շինարարության, վերանորոգման համար, համագործակցում ենք պետության հետ տարբեր ծրագրերով, օգտագործում ենք մեր հնարավորություններն ու ներուժը Հայաստանում անշարժ գույքի շուկան ակտիվացնելու համար»,- ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով, Ամերիաբանկը շատ ուշադիր է եղել բնակարանի ընտրության հարցում։ Վիճակախաղի հաղթողը բնակարան է ստացել նորակառույցում, որը գտնվում է լավ շրջանում, գեղեցիկ տեսարանով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը։ Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 13:41
Правительство Армении заключило договор с организацией Mercury Public Affairs, занимающейся лоббингом и общественными связями, которая в прошлом представляла посольство Турции в Вашингтоне, сообщает 301.
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-04-09 17:31
Ամերիաբանկը գործարկել է MyAmeria Star բանկային նոր հավելվածը՝ նախատեսված 6-18 տարեկանների համար։ MyAmeria Star-ն անվտանգ և հարմարավետ բանկային լուծում է երեխաների և դեռահասների համար՝ ծնողական ամբողջական վերահսկողության հնարավորությամբ։
-
2025-04-05 10:47
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-03-24 10:09
Վճարումներ ստանալու նոր, արագ ու անվտանգ եղանակ՝ ընդամենը մեկ հղումով. Ամերիաբանկը և Դիննո ընկերությունը ներկայացնում են PayLink համատեղ հարթակը, որը վճարումների ստացման և կառավարման նորարարական լուծում է։ Այն օգնում է բիզնեսին պարզեցնել գործընթացները, ստանալ անխափան ու անվտանգ վճարումներ, ինչպես նաև ակնթարթային հաշվետվություն:
-
2025-02-27 08:46
Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։