ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՂԻՂ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ AMXTRADER ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
MyInvest հարթակի մասին
Նոր ինտեգրման շնորհիվ MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն արտացոլվում են AMXTrader համակարգում։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների և 20 000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել բազմաթիվ գործարքներ այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն և դրանով իսկ նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։
Հայաստանի համար աննախադեպ նախաձեռնություն
«Ցանկանում եմ շնորհավորել Ամերիաբանկին նման համարձակ նախաձեռնության համար։ Սա առաջին նմանատիպ միջոցառումն է Հայաստանում, երբ բանկը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս անմիջականորեն մուտք ունենալ ֆոնդային բորսաներ», - ասաց AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։
Նա Ամերիաբանկի նախաձեռնությունը անվանեց ճիշտ ժամանակին արված քայլ, որը բանկին հնարավորություն կտա առաջ անցնել մրցակիցներից։ Հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով հնարավոր կլինի տեսնել բորսայի հարթակը և առևտուր անել իրական ժամանակում, ինչն առավել նախընտրելի է։
«Ուղիղ հասանելիությունն AMXTrader առևտրային հարթակին ստեղծում է նոր որակի փորձառություն՝ թե՛ ներդրողի, և թե՛ ֆինանսական կազմակերպության համար։ Մենք ողջունում ենք Ամերիաբանկի այս առաջադեմ քայլը, որը կարող է օրինակ ծառայել նաև այլ ընկերությունների համար։ Նմանատիպ համագործակցությունները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը՝ դարձնելով այն ավելի բաց, դինամիկ և արդյունավետ», - նշեց Եգանյանը:
Շրջադարձային փուլ թվային ներդրումային ծառայությունների և կապիտալի շուկայի համար
Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի ֆոնդային բորսայի և Ամերիաբանկի այս նոր համագործակցությունը շրջադարձային է թե՛ Ամերիայի թվային ներդրումային ծառայությունների զարգացման, և թե՛ ընդհանրապես Հայաստանի կապիտալի շուկայի առաջխաղացման համար։ Արդյունքում ներդրողների համար ստեղծվում են որակապես նոր հնարավորություններ՝ ապահովելով գործարքների արագություն և հասանելիություն։
«Այսօր մենք ականատես եղանք շուկայի, բորսայի և Ամերիաբանկի համար պատմական իրադարձության։ Մենք հավատում ենք, որ նմանատիպ թվայնացված լուծումները ոչ միայն բարձրացնում են ներդրումային մշակույթի մակարդակը, այլ նաև էական խթան են կապիտալի շուկայի ներուժի լիարժեք իրացման համար», - ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով, ինտեգրումը իրական ժամանակում հնարավոր է դարձել Ամերիաբանկի MyInvest հարթակում և բորսայում։
«Այս ինտեգրումը թույլ է տալիս մեր հաճախորդներին իրական ժամանակում տեսնել բորսաների գները և ավտոմատ կերպով կատարել գործարքներ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները ներդրումներն ավելի մատչելի և տեսանելի դարձնում մեր քաղաքացիների համար։ Այս ինտեգրմանը զուգահեռ մենք նաև որոշեցինք նվազեցնել մեր նվազագույն սակագները հայկական շուկայի համար՝ 2500 դրամից մինչև 1000 դրամ, որպեսզի մեր հաճախորդները կարողանան ավելի ակտիվորեն կատարել ավելի շատ ներդրումներ, իրենց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել։ Այս կերպ նրանք կնպաստեն մեր երկրի շուկայի զարգացմանը», - ասաց Հակոբյանը։
MyInvest–ն ընդլայնում է հնարավորությունները
Ամերիաբանկի ներդրումային tribe–ի ղեկավար Արտուշ Ենգիբարյանը հաստատեց, որ այսօր իսկապես պատմական օր է Հայաստանի կապիտալի շուկայի համար։
«Այս նախաձեռնությամբ մենք մեկնարկում ենք արժեթղթերի էլեկտրոնային առևտուրը։ Աշխարհում կապիտալի շուկան սկսեց զարգանալ, երբ մարդիկ անցան էլեկտրոնային առևտրի։ Մենք կարող ենք արժեթղթերի առուվաճառքի ժամանակ մեր հաճախորդներին ապահովել իրական ժամանակի արագություն և իրական գները տեսնելու հնարավորություն։ Այս ամենը թույլ է տալիս անմիջապես օգտագործել մեր շուկայում առկա լավագույն ներդրումային հնարավորություններից», - ասաց Ենգիբարյանը։
Նա նշեց, որ MyInvest-ը, որպես ինքնատիպ և ունիվերսալ հարթակ, ընդլայնել է իր հնարավորությունները։
«MyInvest-ը ունի լայն հնարավորություններ՝ թույլ տալով գործարքներ կատարել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ֆոնդային բորսաներում: Վերջին երեք տարիների ընթացքում մենք գրեթե եռապատիկ աճ ենք գրանցել ինչպես գործարքների ծավալի, այնպես էլ հաճախորդների թվի առումով», - ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ սա այն բանի ցուցանիշն է, որ մարդիկ շատ են հետաքրքրված ներդրումներով, փնտրում են սեփական խնայողությունները կառավարելու ավելի ռացիոնալ եղանակներ։ «MyInvest-ը, շուկայում հայտնվելով ճիշտ ժամանակին, բավարարում է մարդկանց կարիքները՝ ճիշտ ներդրումներ կատարելու համար», - ասաց Գաբրիելյանը։
Հայկական ֆոնդային բորսային մասին
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։
Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:
-
2025-06-26 09:15
Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։
-
2025-06-11 17:45
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։