Գոշավանքը պահպանության խնդիր ունի
2019թ․-ի առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է 19 իրավախախտում՝ գանձախուզություն, անօրինական թաղումներ, ինքնակամ շինություններ, հողաքանդման աշխատանքներ, վանդալիզմ։ Դրանից 5-ը` Սյունիքի մարզում է արձանագրվել: Տվյալները ներկայացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ ամփոփելով 2019 թ․ առաջին կիսամյակը։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, մարզային ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները իրավախախտումների դեպքերը բացահայտելու նկատառումով սերտորեն համագործակցել են իրավապահների հետ։ Խնդրահարույց ու կարևոր հարցերի շարքում՝ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտություններն են:
«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի վարիչն անդրադարձել է անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանին: Այն պահպանության խնդիր ունի՝ քարեր են թափվում:
Արագածոտնի մարզում գտնվող «Ամբերդ ամրոց»-ի վարիչ՝ Խաչիկ սարկավագ Վարդանյանը խոսել է անվտանգության կանոնները խախտող ու հուշարձանի վրա բարձրացող զբոսաշրջիկների մասին:
««Էքստրիմ»-ի սիրահար տուրիստները հաճախ ամենաբարձր տեղը, որտեղ եռագույնն է ծածանվում հասնում են հենց ուղեկցող տուրօպերատորների «խորհրդով», ինչը շատ վտանգավոր է: Չեն օգնում նույնիսկ տեղադրված ցուցանակները, մեր բանավոր հորդորները: Հնարավոր անցանկալի դեպքերից խուսափելու համար՝ պետք է լուծում գտնել», – ասել է Խ. Վարդանյանը:
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ. երկրաշարժից: Համալիրի կազմավորումն սկսվել է XII դ. վերջին և ամբողջացել շուրջ հարյուր տարվա ընթացքում, այդ պատճառով էլ իր կազմի մեջ մտնող հուշարձանների ճարտարապետությամբ ավելի միասնական է: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա ժառանգել է իր հիմնադրի անունը՝ Գոշավանք:
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության համբավավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 14:24
У меня очень тесные рабочие отношения, основанные на взаимном доверии, с президентом и руководителем Правительства России. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 18 июня премьер-министр Армении Никол Пашинян, касаясь замечания о том, что его сторонники в правящем крыле расценивают заявление бизнесмена Самвела Карапетяна как гибридную войну, развязанную Россией против его власти.
-
2025-06-18 14:21
Объекты в Тегеране и Кередже в Иране, где производилось оборудование для центрифуг, обогащающих уран, пострадали в результате ударов.
-
2025-06-18 14:19
Выдвинутые главе ГК "Ташир" Самвелу Карапетяну обвинения в якобы публичных призывах к захвату власти не имеют под собой ни юридической, ни фактической основы, это – очевидная попытка давления. Об этом говорится в заявлении пресс-службы офиса Самвела Карапетяна.
-
2025-06-18 14:17
Апелляционный уголовный суд под председательством судьи Мхитара Папояна опубликовал решение по делу о гибели 20 военнослужащих дивизии Д-20 ЦОР во время 44-дневной войны.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-16 19:36
Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
-
2019-03-25 16:30
Կառավարությունը որոշել է խորհրդարան ուղարկել օրինագիծ, որպեսզի ապրիլի վերջին շաբաթ օրն այսուհետ նշվի որպես Քաղաքացու օր։ Հասկանալի է, Սերժ Սարգսյանի հրաժարականի պատվին։ Ամեն ինչ տրամաբանական է, «հաց և թամաշա» տրամաբանության շրջանականերում։ Եվ եթե «հացի» խնդրում առաջընթաց ապահովել չես կարող, ապա պետք է շեշտը դնել «թամաշայի» վրա։