Դիմորդների 20 տոկոսը կտրվել է հայոց լեզվի քննությունից
Դիմորդների գրեթե 20 տոկոսը այս տարի «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունից անբավարար է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Լուրեր էին տարածվել, թե իբր հայոց լեզվի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներից, սակայն շտեմարանից դուրս որևէ առաջադրանք չի եղել։ Խնդիրն այն է, որ շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և անգիրներն այս անգամ չեն աշխատել։ Սա էր պատճառը, որ այս տարի այսքան շատ անբավարար ստացողներ ունեցանք»,–ասաց նա։
Նրա խոսքով` դպրոցներում հայոց լեզվի դասաժամերն անընդհատ կրճատվում են։ Նասիբյանն իր սեփական օրինակով ներկայացրեց իրավիճակն` ասելով, որ եթե իր` դպրոցում դասավանդելու տարիներին գոյականին տրվում էր 55 դասաժամ, ապա այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ «Չի կարելի, որ երեխան սկզբում 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա հայերեն, ու հետո քննություն հանձնի ու նրան ասենք, թե անբավարար գիտելիք ունի հայերենից։ Սա աբսուրդ է»։
Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն էր հանձնել 4540 դիմորդ, որից 1162–ը անցողիկի շեմը չէր հաղթահարել, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-22 19:30
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով: