Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու
Թուրքական դատարանն այսօր 2007թ. պոլսահայ հայտնի մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու, հաղորդում է Agos-ը:
Սպանության գործով դատավարությունը շարունակվում է, և 9 անձանց նկատմամբ վճիռ է կայացվել, քանի որ նրանց վրա տարածվում է վաղեմության ժամկետը:
Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարվա և 6 ամսվա ազատազրկման: Յասին Հայալը, որն ավելի վաղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել, 7 տարի 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորումը ձևավորելու և ղեկավարելու համար:
Օգյուն Սամաստը, որն ավելի վաղ 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ևս 2 տարի և 6 ամիս է ստացել՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար: Սամաստը նաև 22 տարի և 10 ամսվա ազատազրկման է դատապարտվել Դինքի սպանության համար:
4 այլ կասկածյալներ առնվազն 2 տարվա ազատազրկման են դատապարտվել սպանությանը մասնակցելու համար, իսկ երկու մեղադրյալներ, ներառյալ՝ Հայալի եղբայրը, արդարացվել են:
Հրանտ Դինքին սպանել էին Ստամբուլում իր գրասենյակի դիմաց: Սպանված լրագրողը բացահայտ խոսում էր Ցեղասպանության փաստի մասին, իսկ 2006թ. դատապարտվել է, իբր թե, թուրք ազգին «վիրավորելու» համար:
Դինքի սպանությունը թուրքական հանրության շրջանում ազգայնականության աճող ալիքի ու կարծիքն ազատ արտահայտելու դեմ պատերազմի խորհրդանիշ դարձավ տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:21
Армения стала первой в регионе страной, которая начала устанавливать автоматизированные дефибрилляторы для оказания неотложной помощи на улице. Так, 20 стендов с портативными устройствами уже размещены в центре Еревана. Об этом Sputnik Армения сообщила замглавы управления здравоохранения мэрии Еревана Анаит Чархифалакян.
-
2025-05-03 09:19
Я внимательно и с обеспокоенностью слежу за уголовным делом в отношении Анара Мамедли. Об этом заявил комиссар Совета Европы по правам человека Майкл О'Флаэрти.
-
2025-05-03 09:18
До 1,6 тыс. человек лишили гражданства Грузии за прошлый год. Об этом говорится в материалах Национальной службы статистики Грузии «Сакстат», передает «Новости Грузия».
-
2025-05-03 09:15
Проведена операция против нарушителей государственной границы в Каспийском море. Об этом сообщают азербайджанские СМИ со ссылкой на пограничную службу Азербайджана.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-20 21:34
Վերջին շրջանում լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի վրա աճել է։ Ադրբեջանը կրկին սկսել է հայկական դիրքերի գնդակոծումը, անտեսելով Դուշանբեում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները։ Սադրիչ գործողություններով Ալիևը հույս ունի ազդել Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքի վրա և խուսափել զսպման մեխանիզմների գործարկումից։
-
2019-04-18 11:10
Անցումային արդարադատության, դատավորներին զանգեր չանելու վերաբերյալ իշխանությունների հավաստիացումների ու իրականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի, նախաքննության ավարտի ու գործի նյութերի ծանոթանալու ընթացքի մասին Panorama.am-ը զրուցել է փաստաբան Ռուբեն Սահակյանի հետ։
-
2019-04-04 12:35
«Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների 23 գործերով սպասվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, տեղեկացնում է lragir.am-ը։
-
2019-03-27 14:35
Վիլնուսի շրջանային դատարանը 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների գործով ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը և ԿԳԲ-ի նախկին սպա Միխաիլ Գոլովատովին մեղավոր է ճանաչել, տեղեկացնում է Sputnik Լիտվան: