Последние новости

Գեորգի Մելիքյան․ Դատավորի աշխատասենյակից առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում ագրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Փաստաբանը նշեց, որ խուզարկություն է իրականացվել ոչ միայն Դավիթ Գրիգորյանի, այլև նրա օգնականի և գործավարի աշխատասենյակներում և առգրավվել նրանց համակարգիչները։ Արդյունքում ըստ Մելիքյանի՝ կազմալուծվել է դատավորի գրասենյակի աշխատանքը և խոչընդոտվել արդարադատության իրականացմանը։

«ՀՔԾ–ի գործողությունները ոչ իրավաչափ են, դատարանի որոշմամբ թույլատրվել է խուզարկություն իրականացնել միայն դատավորի և օգնականի աշխատասենյակում, սակայն նրանք առգրավումներ են կատարել նաև գործավարի աշխատասենյակից, ինչի թույլտվությունը չունեին, նրանք առգրավվել ենք բոլոր համակարգիչները»,–ասաց նա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կապակցությամբ դիմել են ԲԴԽ–ին։

«Մենք ներկայացրել ենք անհերքելի և ակնհայտ խախտումներ և եթե դատավորի օրինական շահերին և անկախությանը վտանգ է սպառնում, ինչը այս պարագայում փաստ է, ԲԴԽ–ն պետք է դիմի գլխավոր դատախազին, որպեսզի վերջինս քրեական գործ հարուցելու կամ այդ իրավունքի խախտումը վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկի»,–ասաց նա։

Անդրադառնալով այն քրեական գործին, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը ստացել է խուզարկություն իրականացնելու թույլտվություն, փաստաբանը նշեց, որ այդ գործի հարուցումը մերժել է դեռևս 2019թ. փետրվարի 18–ին։

Ըստ փաստաբանի՝ դատախազը հաստատել է քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը և այն մտել է ուժի մեջ.

«Սակայն երբ Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ, դրանից հետո ՝ մայիսի 22–ին դատախազությունն իբրև նոր դիմում է ստանում և վերսկսում է գործի քննությունը՝ վերացնելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը»,–ասաց նա և հավելեց.

«Այս ամենը նախապես ծրագրված և իմ կարծիքով ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ազդեցություն գործադրելու ուղղակի միջոց է, քանի որ խուզարկության ժամանակ բացառապես առգրավվել են Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ»։

Ավելի վաղ ՀՔԾ–ից NEWS.am-ին հայտնել էին, հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ