ՀՀ ՊՆ․ Հայաստանը համարժեք պատասխան է տվել
Հայաստանի ԶՈւ–ն համարժեք պատասխան է տվել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանի կողմից հրահրված գործողություններին, որի հետևանքով հայկական կորուստ ունեցավ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Որոշակի լարվածություն նկատվել է անցած շաբաթվա ընթացքում. ցավոք սրտի ունեցանք զոհ և վիրավոր ունենք։ Կարող եմ ասել, որ համարժեք պատասխան տրվել է հակառակորդին»,- ասաց նա։
Զոհված զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը այդ մասին մանրամասներ չհայտնեց։
Sputnik Արմենիայի հարցին, թե ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը, Բալայանը նշեց, որ երկու կողմն էլ ինժեներական աշխատանք են իրականացնում, դիրքերն են ամրապնդում։
«Մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ, կամ այնպիսի ինժեներական աշխատանքներ ենք կատարում, որը հնարավորություն է ստեղծելու թեկուզ հետագայում առավելություն ձեռք բերել մեր մարտական հենակետերի, մարտական դիրքերի նկատմամբ։ Որոշակի առումով այդ լարվածության պատճառը նաև դա է», – ասաց Բալայանը։
Միաժամանակ նա կոչ արեց փորձագետներին ու լրագրողներին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկությունները ստուգել, հատկապես, եթե դրանց սկզբնաղբյուրը պաշտոնական չէ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.