Последние новости

ԱՐՑԱԽԻ ՈՍԿԵ ԱՐԾԻՎՆԵՐԸ

Այսօր Արցախի Հանրապետությունը նշում է հիմնական պետական տոներից մեկը՝ Անկախության հռչակման օրը։ Նախօրեին՝ օգոստոսի 31-ին, ստացանք մի լուր, որին Հայաստանում և Արցախում սպասում էին ավելի քան քառորդ դար. երկու ականավոր հրամանատարներին, Պաշտպանության բանակի հիմնադիրներին, որոնց անունները դեռևս կյանքի օրոք դարձել էին լեգենդ, իսկ կյանքը՝ Հայրենիքին ծառայության օրինակ, վերջապես շնորհվեց Արցախի Հերոսի կոչում և  «Ոսկե արծիվ» շքանշան՝ հետմահու։ Այն, ինչը վաղուց իրական փաստ էր ժողովրդի հիշողության մեջ, ստացավ երկար սպասված պաշտոնական ճանաչումը։

Խորապես խորհրդանշական է, որ Արցախի Հերոսի կոչումը նրանց շնորհվեց միաժամանակ. Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին։ Հրամանատարներին, որոնք կանգնած են Պաշտպանության բանակի կազմավորման ակունքներում, որոնց անձնուրաց արիությունն ու նվիրումը Արցախի ազատագրման գործին անսահման էին։ Մարդկանց, որոնց ինտելեկտը, ազնվությունն ու գերբարձր բարոյականությունը ապահովում էին նրանց անվերապահ առաջնորդությունն ու բացարձակ հեղինակությունը այն բարդ ու բազում առումներով հակասական տարիներին։ Եվ նույնքան խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի նախօրեին, որի ազատության ու անվտանգության համար նրանք զոհաբերեցին սեփական կյանքը։ Լինելով զինակիցներ, համախոհներ ու ընկերներ, ունենալով 16 տարի տարիքային տարբերություն, նրանք զոհվեցին 12 օր տարբերությամբ. 1992 թվականի հունիսի 9-ին և 21-ին։ Հասցնելով տեսնել Հանրապետության հռչակումն ու Պաշտպանության բանակի ստեղծումը, Ստեփանակերտի շրջափակման ճեղքումն ու Շուշիի ազատագրումը։

Герои Арцаха - Леонид Азгалдян и Владимир Балаян

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը։

Դա տեղի ունեցավ «Կոլցո» ահաբեկչական գործողության ավարտից անմիջապես հետո. գործողություն, որը ԽՍՀՄ շրջանակներում Ադրբեջանի և գորբաչովյան Կրեմլի վերջին փորձն էր՝ բռնի, զենքի ուժով ու արյունով պահելու Արցախը Ադրբեջանի կազմում։

Դա գործնականում պատերազմի նախօրեն էր, քանզի երեք ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին հանրապետությունը ԼՂՀ կարգավիճակի շուրջ հանրաքվե կանցկացնի արդեն միանգամից մի քանի կրակակետերից Ստեփանակերտի անդադար գնդակոծումների և մահվան մշտական սպառնալիքի տակ։ Մարդիկ գնում էին քվեարկելու, ենթարկվելով ողջ-առողջ տուն չվերադառնալու վտանգին, բայց միևնույնն է, կամ հակառակը, հենց այդ պատճառով արդյունքը գրեթե 100-տոկոսանոց էր։ Վերադարձ այլևս չկար, քանզի վերադարձը կնշանակեր անխուսափելի մահ կամ արտաքսում և հայրենի հողի կորուստ։ Առջևում անողորմ պայքարն էր, և միայն կենաց ու մահու դիմադրությունը հնարավորություն կտար փրկել և պահպանել Արցախը որպես հայկական հող։ Պատմական պահի բացառիկությունը գիտակցում էին առաջին հերթին իրատեսները, հայկական հողերի վերադարձի տասնամյակներ շարունակ փայփայած երազանքը կրողները, որոնք հասկանում էին, որ դրանից հրաժարումն անխուսափելիորեն կհանգեցնի անդառնալի աղետի։

Ժամանակի հետ Շարժման մակերես բարձրացած փրփուրը չկարողացավ խանգարել այդ երազանքի իրականացմանը, ի հեճուկս թերահավատների և վախկոտների քննադատամոլության։ Նախևառաջ՝ շնորհիվ այն քաջերի խենթության ու հավատի, որոնք շարքային քաղաքացուց անմիջապես վերածվեցին խիզախ մարտիկի, որոնք մնացյալ ամեն ինչ իրենց կյանքում ծառայեցրին պայքարին ու հաղթանակին, լիակատար չափով դրսևորելով զորավարի, առաջնորդի և կազմակերպչի տաղանդ։ Որոնք անմիջապես հասկացան հայկական բանակի ստեղծման հույժ և կենսական անհրաժեշտությունը։ Այդպիսի առաջնորդների առաջին շարքում էին Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը, որոնք ոչ միայն դրեցին ապագա պատմական հաղթանակի հիմքերը, այլև վերածնեցին մեր ժողովրդի ռազմական ավանդույթները։ Կերտեցին Պաշտպանության բանակի հիմքը բոլոր առումներով, այդ թվում նաև՝ հոգևոր-բարոյական, զերծ ամեն տեսակի շահախնդրությունից և ծառայեցված միայն մեկ նպատակի՝ Հայրենիքի պաշտպանությանը։

Ազգալդյանի, Բալայանի և նրանց զինակիցների ստեղծած բանակն այսօր էլ Արցախի Հանրապետության ազատամարտի զենքով նվաճած և խաղաղ օրերի ջանքերով կերտած  անկախության կարևորագույն երաշխավորն է։ Հայկական երկրորդ պետության, որն ապրում է դժվարին կյանքով, բայց վիթխարի արժանապատվությամբ և գիտակցված վճռականությամբ՝ ցանկացած պահի դիմակայելու թշնամու ագրեսիային։ Պաշտպանելու նրանց, ովքեր 30 տարի առաջ զենք վերցրեցին ու անցան պատերազմի միջով, և նրանց, ովքեր ծնվել ու հասակ են առել արդեն անկախ երկրում։ Բոլոր նրանց, ովքեր գերազանց հասկանում են. հայկական պետականության, անվտանգության և առաջընթացի կյանքի գիծն անցնում է Արցախով։ Հենց այն սահմանով, որ գծանշեցին Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանն ու նրանց մարտական ընկերները, և որը առ այսօր հայ ժողովրդի անվտանգության երաշխիքն է։

Բնավ պատահական չէ, որ հենց Լեոնիդ Ազգալդյանին է պատկանում «Սա Հայաստանն է, և վե՛րջ» անմահ արտահայտությունը։ Դառնալով արցախյան դիմակայության խորքային էությունը, այդ խոսքերն այսօր էլ հնչում են արդիական ու հստակ, միանշանակ պատասխան տալով հայոց հողի նկատմամբ բոլոր ոտնձգություններին ու հույս պարգևելով, որ կազատագրվի նրա այն մասը, որը դեռ շարունակում է մնալ Հայոց երազանք։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕТ АРЦАХА – НЕТ БЕЖЕНЦЕВ, ЗАТО МИД РА ГОТОВ К «ИНТЕГРАЦИИ» АЗЕРБАЙДЖАНЦЕВ
    2025-06-23 09:31

    Ведомство, возглавляемое Арабатом Мирзояном и беспрекословно следующее в фарватере антиармянской политики Пашиняна, отметилось очередным проявлением беспрецедентного цинизма. 21 июня сия структура разместила в соцсети Х коротенькую запись ко Всемирному дню беженцев. МИД страны, которая за последние 4 с половиной года приняла порядка 140 тысяч соотечественников, бежавших с малой Родины, спасаясь от геноцида, в своем заявлении по случаю этого дня ни словом об этом не обмолвился.

  • ВЕРНЕТСЯ ЛИ ПАШИНЯН ИЗ АНКАРЫ В СОПРОВОЖДЕНИИ ТУРЕЦКОГО СПЕЦНАЗА?
    2025-06-18 09:49

    «Ни один логически мыслящий человек не удивится, если бегущий на карачках в Анкару Никол вернется в Ереван в сопровождении турецких войск. Повторяю: у Никола нет другого ресурса для сохранения власти, кроме вилайетизации Армении. Кажется, турки уже назначили цену вилайетизации Армении, взятия Никола под свою опеку и сохранения его власти на турецко-азербайджанских штыках: это разрушение Церкви и вывод российской базы», - написал в Фейсбук экс-депутат НС РА Мигран Акопян. 

  • РЕГИОН ГОРИТ, МИР НА ГРАНИ ТРЕТЬЕЙ МИРОВОЙ – МИД АРМЕНИИ ОТДЫХАТЬ ИЗВОЛИТ
    2025-06-16 09:13

    В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.

  • АРАБАТ НАГРАДИЛ АЗУЛЕ ЗА ТО, ЧТО ЮНЕСКО ЗАКРЫВАЕТ ГЛАЗА НА ВАНДАЛИЗМ АЗЕРБАЙДЖАНА
    2025-06-12 09:14

    «Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ