Մեղադրանք է առաջադրվել «Էյ Ընդ Ար տուր»-ի տնօրենին
«Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, հաղորդում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, ուր հուլիսի 25-ին զանգվածային լրատվության միջոցներում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում է գտնվում ՀՀ շուրջ 100 քաղաքացի:
Հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրինությունը դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա ծովափնյա քաղաքներում հանգիստ կազմակերպելու պատրվակով 2019 թվականի սկզբից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքագրել է բազմաթիվ հաճախորդների, որոնցից մի մասին նաև ուղևորափոխադրել դեպի նշված հանգստի վայրեր:
Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հափշտակության մեխանիզմը:
«Տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն՝ ընկերության կողմից 2019 թվականի ամռանից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր /չարթերային/ չվերթեր իրականացնելու և արտերկրում գործող տուրիստական օպերատորի միջոցով Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ, ինչից հետո փաթեթներ ձեռք բերելու նպատակով տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, ովքեր տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափերի գումարներ: Մինչդեռ գործակալության կողմից դեպի Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից չեղարկվել են, ինչի արդյունքում գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է», - ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի, նախնական տվյալներով, 30.616.995 դրամ գումար, տեղեկացնում է azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.