Մոսկվան ամբողջությամբ աջակցում է Երևանի որոշմանը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի դիրքորոշմանը՝ կապված Լեհաստանում սեպտեմբերի 1-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին հանրապետության պատվիրակության չմասնակցելու հետ:
«Ես տեսել եմ Հայաստանի ԱԳ նախարարի այդ հայտարարությունը և աջակցում եմ այն: Եվ մեր բոլոր գործընկերները աջակցում են այդ հայտարարությունը»,- հայտարարել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ բազմիցս ընդգծվել է, որ այդ հաղթանակը չի կարելի բաժանել ո՛չ ներկայումս անկախ երկրների միջև, որոնք ժամանակին մտել են Խորհրդային Միության կազմի մեջ, ո՛չ Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշնակիցների միջև:
Զախարովան նշել է, որ Ուկրաինան այս հարցում մեկուսի դիրքորոշում ունի՝ հավելելով, որ դա հասկանալի է՝ հաշվի առնելով, թե այնտեղ հիմա ինչպիսի գործընթացներ են ընթանում. «Բայց եթե խոսենք ԱՊՀ-ի մեջ մտնող երկրների մասին, ապա ինձ թվում է, որ նրանք լիովին համաձայն են հաղթանակը կիսելու, պատմությունը վերաշարադրելու անհնարինության և անթույլատրելիության գաղափարի հետ: Անչափ հաճելի և կարևոր է, որ սա վերաբերում է ոչ միայն հայտարարություններին, այլև կոնկրետ քաղաքականությանը, որն անցկացվում է այդ երկրներում. Դա ե՛ւ հուշարձանների մասին հոգ տանելն է, ե՛ւ վետերանների կազմակերպություններին աջակցությունը, ե՛ւ կլոր սեղանների, համաժողովների կազմակերպումը, գրքերի հրատարակումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջոցառումներին չմասնակցելը, հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմի թեման հանրապետության համար անչափ զգայուն և փափկանկատ է: Նախարարի խոսքով՝ որոշումն ընդունվել է ելնելով արտասահմանյան այցերի ծրագրից և ներքին քաղաքականության առաջնահերթություններից: Փաշինյանին չեն հրավիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, բայց սպասվում էր նրա մասնակցությունը Կրինիցայում տնտեսական համաժողովին: Սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվեց համաժողովին մասնակցելուց, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.