Последние новости

Քոչարյան․ Առանց Հայաստանի համաձայնության կարգավիճակ չի լինի

Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ցանկացած ոչ բարեկամ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցը։

«Մինչև այժմ կար դրույթ, որ կարող է լինել դիտորդ պետություն, այժմ կարգավորվում է նաև գործընկեր պետության կարգավիճակի հարցը»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով` գործընկերն այն պետությունն է, որը շահագրգռված է խորացնել ՀԱՊԿ–ի հետ համագործակցությունն ու համամիտ է կառույցի գաղափարախոսության հետ։

Քոչարյանի խոսքով` Հայաստանի համար կարևոր է այն դրույթը, որ նման կարգավիճակ ունեցող երկրները չպետք է կազմակերպության անդամների դեմ որևէ բան ձեռնարկեն։

«Որևէ պետություն չի կարող ստանալ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ՝ առանց ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների համաձայնության»,-ասաց Քոչարյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հայկական կողմից գնահատվել է այն ռիսկը, որ Ադրբեջանը կարող է գնալ ստվերային պայմանավորվածությունների՝ դառնալով գործընկեր կամ դիտորդ պետություն՝ հաշվի առնելով ՌԴ հետ այդ պետության ռազմավարական գործընկերությունը։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Ադրբեջանը բուն ՀԱՊԿ-ում ունի միջնորդավորված ազդեցություն: ՀԱՊԿ-ը ունի պայմանագիր, որով կաշկանդված են անդամ բոլոր պետությունները, իսկ այդ պետությունների միջև արդեն գոյություն ունեցող երկկողմ պարտավորությունները չպետք է հակասեն ՀԱՊԿ պայմանագրին: Այս առումով ՀՀ-ն որոշիչ ձայն ունի։ Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը «ոչ» ասելու հնարավորություն ունի:

Քոչարյանը նշեց, որ ՀԱՊԿ–ի նպատակը դրա անդամների անվտանգությունն է։ Ու եթե կա պետություն, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը՝ որևէ կարգավիճակ չտրամադրելու համար լրացուցիչ գործոններ պետք չեն։

«Հայաստանի դիքերն ամուր են ու կարևոր է, որ մենք անդամակցում ենք այդ կազմակերպություններին (ՀԱՊԿ, ԵԱՏՄ): Պատկերացրեք, որ այնտեղ Ադրբեջանը մտներ. դա մեզ համար շատ ավելի անընդունելի կլիներ»,-նշեց Քոչարյանը։

Նա նշեց, որ եթե դիտորդը որևէ գործողություն է կատարում ՀԱՊԿ–ի անդամի կամ, ընդհանուր առմամբ, կազմակերպության դեմ, ապա այդ պետությունը կամ կազմակերպությունը կարող է զրկվել կարգավիճակից նույնիսկ այն ստանալուց հետո։

Քոչարյանի խոսքով` նման իրավիճակ է Պակիստանի դեպքում, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿՈՎԻԴԻ ԵՐՐՈՐԴ ԱԼԻՔԻ ՏԱԿ
      2021-03-16 08:44

      Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…

    • Դենիս Մանտուրովը սուպերկոնդենսատորներ թողարկող ընկերության ստեղծման մասին
      2019-07-09 17:35

      Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության նախարարները GMIS գլոբալ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են կոնդենսատորների մշակման և արտադրության եվրասիական ընկերության ստեղծման մասին, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ «Դիվերսիֆիկացված զարգացման խթանումը և Եվրասիայում արտադրության մրցունակության ապագա հեռանկարների սահմանումը» նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

    • Տիգրան Սարգսյանը մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ
      2019-06-29 09:33

      2020 թվականից ԵՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման քննարկումը բավականին սուր է: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

    • Վարդան Ոսկանյան․ Հայաստանը դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ
      2019-06-11 10:42

      Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր և դրական է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նշված համաձայնագրի ստեղծման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն ավելացնելով, որ Իրանի խորհրդարանի կողմից նման համաձայնագրի վավերացումն ու կիրարկումը բխում են մեր շահերից։