Տիգրան Սարգսյանը մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ
2020 թվականից ԵՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման քննարկումը բավականին սուր է: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, դա պայմանավորված է նրանով, որ մենք պետք է արդար մոտեցում գտնենք մաքսատուրքերի բաշխման գործակիցը որոշելու համար (ինչ համամասնություններով այնուհետև բաժանել պետությունների միջև մաքսատուրքերը):
«Ինձ թվում է, որ արդար մոտեցման հիմքում պետք է ընկած լինի հետևյալ սկզբունքը. կողմը պետք է այնքան դրամական միջոցներ ստանա, որքան ներկրվող ապրանքներ է այն սպառում երրորդ երկրներից, որքան երկիրը ապրանք է պահում սեփական սպառման համար և այդ մասնաբաժնին համապատասխան իր համար պետք է գործակից սահմանվի:
Դա ենթադրում է, որ երկիրը պետք է հաշվարկի ներկրման սպառման ծավալը: Այսինքն՝ պետք է վիճակագրություն լինի, որը օբյեկտիվորեն ցույց կտա պատկերը: Այստըեղ հարց է ծագում՝ որ ժամանակահատվածի համար մենք պետք է վիճակագրություն վերցնենք:
Որովհետև գաղտնիք չէ, որ լինում են իրավիճակներ, երբ արտաքին գործոններն ազդում են ներկրման ծավալների վրա. գնի փոփոխություն, շուկայի կոնյուկտուրաներ, ճգնաժամեր և այլն:
Եվ այդ տեսանկյունից այդ ժամանակավոր հետաձգումները մեղմելու համար, որոնք կապված են արտաքին ցնցումների հետը, հարկավոր է մի քանի տարվա վիճակագրությունը վերցնել և միջին թիվը որոշել: Այդ դեպքում, ինձ թվում, դա թույլ կտա մեզ արդար լուծում գտնել: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և այժմ փորձում ենք համաձայնության հասնել», - նշել է նա, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-16 08:44
Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…
-
2019-09-05 15:53
Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ցանկացած ոչ բարեկամ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
-
2019-07-09 17:35
Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության նախարարները GMIS գլոբալ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են կոնդենսատորների մշակման և արտադրության եվրասիական ընկերության ստեղծման մասին, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ «Դիվերսիֆիկացված զարգացման խթանումը և Եվրասիայում արտադրության մրցունակության ապագա հեռանկարների սահմանումը» նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
-
2019-06-11 10:42
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր և դրական է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նշված համաձայնագրի ստեղծման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն ավելացնելով, որ Իրանի խորհրդարանի կողմից նման համաձայնագրի վավերացումն ու կիրարկումը բխում են մեր շահերից։