Իրանը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւում կանգնած է Թեհրանը, հաղորդում է Tasnim-ը:
Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները «առավելագույն կեղծման» գծով Վաշինգտոնի նոր քաղաքականության մասն են կազմում:
«Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան հրահրում է պատերազմի հնարավորությունը տարածաշրջանում Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով եւ իրագործում է տարբեր ռազմական հանցագործություններ արդեն գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ եմենցիներն ապացուցում են, որ նրանք ներկայանում են պատերազմի եւ ագրեսիայի դեմ»,-նշված է ԻԻՀ-ի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Մուսավին նաեւ քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք «կույր եւ անհաջող մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում»:
«Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի եւ չտեղավորվի տրամաբանական շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել են անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Այդօրինակ (ամերիկյան) մեկնաբանությունները ավելի նման են գաղտնի եւ հատուկ ծառայությունների կողմից մշակված եւ պետության իմիջին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա (թշնամական) գործողությունների համար»,-նշված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
«Ամերիկացիները իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության» անհաջողությունների հետեւանքով»,-հավելել է Մուսավին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին Սաուդյան Արաբիայի նավթամշակման ընկերությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մետ, իսկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ էր արել հարձակվել Իրանի նավթամշակման ընկերությունների վրա:
Հիշեցնենք, որ անօդաչու սարքերի հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.