Последние новости

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՆ-ՈՒՄ ԾԱՆՐԱԿՇԻՌ ՄԱՐՄԻՆ Է՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴՐԱ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

Միացյալ Նահանգներում անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը չափազանց կարևոր և լուրջ պաշտոն է, որովհետև վերջինս համակարգում է նաև ԱՄՆ-ի անվտանգության խորհրդի աշխատանքները։

Իսկ անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ում ծանրակշիռ մարմին է՝ ի տարբերություն ՀՀ անվտանգության խորհրդի և դրա քարտուղարի։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ ամերիկացի գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձին, որտեղ նա հույս է հայտնել հանդիպել Ռոբերտ Օ'Բրայենի հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն ԱՄՆ-ի համար առաջնահերթությունների ցանկում չէ, և նմանօրինակ հանդիպումը քիչ հավանական է։

«Եթե Միացյալ Նահանգների համայր առաջին հարյուր առաջնահերթությունները սահմանվեն, Հայաստանը դժվար դրանց մեջ լինի։ Ինչո՞ւ. որովհետև Հայաստանը ԱՄՆ-ի՝ թվով 170-րդ առևտրային գործընկերն է՝ 192 երկրների շարքում։ Սա բիզնես մտածողություն ունեցող Թրամփի համար կարևորագույն ազդանշան է։ ԱՄՆ-ի վարչակազմն աչքի է ընկնում իր պրագմատիզմով, իսկ պրագմատիզմը հուշում է, որ Միցյալ Նահանգներն այսօր առավել կարևոր առաջնահերթություններ ունի Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում», - ասաց Սուրեն Սարգսյանը։

Բոլոր այս իրողությունները համադրելով՝ քաղաքագետը գրեթե բացառեց, որ մոտ ապագայում հայ-ամերիկայն բարձր մակարդակի հանդիպումներ կկայանան՝ ինչպես ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, արտգործնախարարի և պետքարտուղարի, այնպես էլ Հայաստանի ԱԽ քարտուղարի և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի միջև։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ անտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում հատկապես Ռոբերտ Օ'Բրայենի նշանակման փաստին՝ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ սա մեսիջ է ամբողջ աշխարհին։

«Ես հույս ունեմ, որ այս մեսիջը նաև Հայաստանում են հասկանում։ Իսկ մեսիջը կայանում է նրանում, որ բավական ագրեսիվ և կոշտ դիրքորոշում ունեցող Բոլթոնը փոխարինվել է նոր գործչով, ով առավել հայտնի է բանակցություններ վարելու տաղանդով։ Սա նշանակում է, որ արտաքին քաղաքական օրակարգում Թրամփի համար առաջնահերթություն են լինելու բանակցությունները, այդ թվում՝ թշնամի պետությունների հետ։ Սա շատ կարևոր է Թրամփի համար, քանի որ նա պատրաստվում է գալիք ընտրություններին և ամեն բան կառուցում է այդ ընտրություններում հաղթանակ տանելու վրա», - ընդգծեց մեր զրուցակիցը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ