Последние новости

Փաշինյանը մեկնաբանել է «Սորոսի մարդ» լինելու հայտարարությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում հայկական լրատվամիջոցների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք հանդիպել է «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսի հետ և ինչպես կարձագանքի այն հայտարարություններին, որ ինքը «Սորոսի մարդն է»։

«Պարոն Սորոսը Դավոսի ֆորումից առաջ ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց բավարարել հանդիպման նրա խնդրանքը», – նշեց ՀՀ վարչապետը։

«Ինչ վերաբերում է վարկածներին, հիմա 2 վարկած կա, առաջին վարկածը՝ դավադրության տեսության հեղինակներն ասում են՝ հա ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են Ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, էտ ով է համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անի հեղափոխություն», – ասաց Փաշինյանը` բոլորին կողմերին խնդրելով հանդարտվել, «որովհետև նրանք, ովքեր եղել են Հայաստանում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, նրանք գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես»։

«Էտ դեղափոխությունը եղել է ուղիղ եթերում, այս պատմությունը նոր չի սկսվել, այս պատմությունը շատ երկար տարիների պատմություն ունի, և այս պատմությունը մարդկանց աչքի առաջ է ստեղծել, ձևավորվել և տեղի ունեցել։ Այսինքն բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, սակայն ժամանակ կար, որ այդ պատմությանը հետևում էր 5 մարդ, հետո` 50 մարդ, հետո` 500, հետո` 50000 մարդ, հետո` ամբողջ հայությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը։

«Եվ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, ինչ-որ օտար մարդկանց, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին։ Նրանք այդպես մտածել են նախկինում, նրանք մտածել են, որ հայ ժողովուրդն ինքնություն չունեցող, ողնաշար չունցող, կամք չունեցող, նպատակներ չունեցող, կառավարելի ժողովուրդ է։ Հայ ժողովորդը պետականություն, ինքնություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ընդամենը ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը։ Եվ այդ մարդկանց հայ ժողովուրդը նետել է պատմության աղբանոցը, որից էլ երբեք դուրս չեն գալու», – ընդգծեց ՀՀ վարչապետը, տեղեկացնում է Newsarmenia.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ