Последние новости

88-Ի ՇԱՐԺՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ 88-Ի ԱՆՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նորագույն պատմության սկիզբը համարվում է արդեն հեռավոր թվացող 88-ի շարժումը։ Այդ նույն պատմության ամենաբեկումնային պահը կարող է դառնալ այսօրվա 88-ի անշարժությունը։ Խոսքը ԱԺ «Իմ քայլի» մեծամասնության, 88 հոգանոց ֆրակցիայի մասին է։ Այն, հիմնականում կազմված լինելով պարկեշտ, սկզբունքային և անփորձ դեմքերից ունի, բոլոր հնարավորությունները՝ դառնալու երկրին զարգացման նոր տեմպ տվող խումբ, մյուս կողմից՝ կա իրական հնարավորություն՝ դառնալու պետությանը մեծագույն վնաս պատճառած քաղաքական միավորը։

Ըստ էության, գործ ունենք քաղաքական աննախադեպ ծավալների թրաֆիքինգի հետ։ Փաշինյանը նրանց բերել է ԱԺ, հետո, պարզ ասած, ձեռքներից վերցրել է անձնագրերը և հիմա ստիպում է անել այն, ինչ ինքը կասի։ Ուրիշ ոչինչ։ 88-ի մի մասի համար այս իրականությունն ընդունելի է, որովհետև նրանք չեն պատկերացնում «կյանք առանց Փաշինյանի» իրականությունը։ Բայց 88-ի մի զգալի հատվածի համար սա խորթ խաղի կանոն է, իսկ ավելի պարզ՝ անընդունելի և լուծում պահանջող։

Այդ մարդիկ մինչև ԱԺ-ում հայտնվելն ունեցել են իրենց տեսակետները, սկզբունքները, միջավայրերը և օրգանապես չեն կարողանում հանդուրժել հեղափոխությունից մեկ տարի անց իրենց առաջարկվող բացառապես թրաֆիքինգի զոհի կարգավիճակը։

Նրանք շատ լավ հասկանում են, եթե այսօր հանդուրժեն Փաշինյանի վիրավորանքները, գոռգոռոցները, սեփական կարծիք չունենալու պահանջները, ապա վաղն արդեն, կոտրված և ոչ մեկին պետք չլինելով, ստիպված են լինելու կատարել ամենասահմռկեցուցիչ ու անպատվաբեր քվեարկությունները։

Բայց իրավիճակը բարդանում է նաև այլ պատճառով։ Եթե շարունակենք դասական թրաֆիքինգի հետ համեմատությունը, ապա Դուբայում անձնագիրը խլված Փառանձեմի նման, որը չունի բողոքելու, դիմելու, փախչելու տեղ (և հենց սա է ամենավտանգավորը թրաֆիքինգում) այսօրվա «Իմ քայլի» 88-ից շատերը նույնպես չեն տեսնում՝ «ո՞ւր գնալ» հարցի պատասխանը։

Այդ մարդկանց չի առաջարկվում այլընտրանք, իսկ քաղաքական տարբեր ճամբարներից հնչող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը միայն ու միայն այս 88-ին դրդում է համակերպվել քաղաքական թրաֆիքինգի վիճակին։ Շատ պարզ՝ այս մարդիկ չեն ուզում մեկ օրում հայտնվել անգործ։

Խնդիրը շատ հստակ է. ԱԺ մեծամասնության 88-ի մեջ կան զգալի թվով պարկեշտ և սկզբունքային մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են այսօրվա ռիսկերը, հասկանում են, թե ուր է տանում այս ամենը, և չեն ուզում իրենց վրա վերցնել պատմական տապալումները, արյունը, և մյուս խելահեղ սցենարների պատասխանատվությունը։
Հետևաբար պետք է այդ մարդկանց տալ այլընտրանքի հնարավորություն։ Պետք է այդ մարդկանց ցույց տալ, որ հնարավոր է այլ ձևաչափերով իսկապես աշխատել ու կյանքի կոչել 2018-ին փողոց դուրս եկած ժողովրդի պահանջները և կարգախոսները՝ արդարություն, առաջընթաց, համերաշխություն։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЕН ОВАСАПЯН: ЭТО ДЕШЕВАЯ МАНИПУЛЯЦИЯ ИНДИВИДА С ЯРКИМ ВООБРАЖЕНИЕМ
    2025-07-26 10:08

    Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • Камо АЙРАПЕТЯН: ОДКБ И ВОЕННАЯ БАЗА РОССИИ – ЕДИНСТВЕННЫЕ ГАРАНТЫ БЕЗОПАСНОСТИ АРМЕНИИ
    2025-07-25 09:35

    Вот уже почти два месяца весь армянский народ на Родине и в Диаспоре с нарастающей тревогой и возмущением наблюдает за усиливающимся с каждым днем давлением властей Армении на Армянскую Апостольскую Церковь (ААЦ). Премьер-министр страны Никол Пашинян продолжает угрожать Католикосу Всех Армян Гарегину Второму и буквально на днях в очередной раз выступил с призывом к своим сторонникам «освободить Патриаршие покои» от Главы ААЦ. Чтобы лучше понять текущую ситуацию в Армении, мы вновь обратились с рядом вопросов к председателю регионального отделения Союза армян России Краснодарского края Камо Айрапетяну.

  • ВАРУЖАН ГЕГАМЯН: ЗАКУЛИСНЫЕ ПЕРЕГОВОРЫ ОТНОСИТЕЛЬНО УНИЧТОЖЕНИЯ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ ПРОДОЛЖАЮТСЯ
    2025-07-23 09:52

    США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: ЭКСПРОМТЫ АЛИЕВА ВЫГЛЯДЯТ ХОРОШО ПОДГОТОВЛЕННЫМИ ИДЕЯМИ
    2025-07-23 09:49

    То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ