Պուտին. ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի
Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մինչև 2025թ.-ը հիմք նախապատրաստեն էլեկտրաէներգիայի և ածխաջրածինների ընդհանուր շուկայի համար։ Այդ մասին Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը հավելեց, որ առաջիկայում պետք է ուժի մեջ մտնի ԵԱՏՄ էներգետիկ շուկա ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել գազի առաքման և տեղափոխման ոլորտում օրենսդրության միասնականացումը։
Պետք է ուշադրություն դարձնել եվրասիական տարածությունում ապրանքներ տեղափոխելու և ծառայություններ տրամադրելու համար ընթացակարգերի հեշտացմանը։ Առաջնահերթությունների թվում պետք է նշել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը, որը նախատեսում է բանկային և ապահովագրական ծառայություններ տրամադրելու, արժեթղթերի հետ գործողություններ կատարելու ունիվերսալ կանոններ։
Պուտինը խոսեց նաև թափուր աշխատատեղեր որոնելու ստանդարտացված համակարգ ստեղծելու հարցը։ Երբ այն սկսի գործել, ԵԱՏՄ քաղաքացիները կկարողանան տեղեկություն ստանալ միության բոլոր պետություններում թափուր տեղերի մասին։
Խոսելով միջազգային համագործակցության մասին` Պուտինը նշեց շահագրգիռ օտարեկրյա գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Դրա հետ կապված` նա ողջունեց ԵԱՏՄ գագաթնաժողովի հյուրերին` Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին։
Նա նշեց, որ Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն այսօր կստորագրվի, բարենպաստ պայմաններ կստեղծի առևտուրը զարգացնելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Պուտինը նշեց, որ Սինգապուրը հուսալի և կայուն գործընկեր է` արագ զարգացող տնտեսությամբ և լավ վարչական կարգավորմամբ։
Բացի դրանից, հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ենթադրում է սակագների նվազում և նախորդ սահմանափակումների չեղարկում, որոնք խանգարում են ապրանային հոսքերին։
«Ընդհանրապես, միության կապերի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Համագործակցության մասին բանակցություններ են ընթանում 13 երկի և ավելի քան 20 միջազգային կազմակերպության հետ»,–ասաց Պուտինը։
Մասնավորապես, հաջող ավարտ են ունեցել Սերբիայի հետ բանակցությունները։ Բանակցություններ են ընթանում Իսրայելի և Եգիպտոսի, շուտով՝ նաև Հնդկաստանի հետ, որն ահռելի շուկայով երկիր է և աշխարհում տնտեսական զարգացման տեմպերով առաջատարներից է, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.