Պուտինը հաստատել է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթը։
«Ուզում եմ հաստատել մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Դրանք ամրապնդված են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների իրադարձություններով, այլև մեր ժողովուրդների փոխհարաբերությունների բազմադարյան պատմությամբ։ Իսկ ձեզ, որպես ԵՏՄ նախագահ, ուզում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ, դրանք իսկապես լավն են երրորդ երկրների մեր գործընկերների հետ կապերի զարգացման տեսակետից և, ինչը պակաս կարևոր չէ, չեղավ ոչ մի խափանում», – նշեց Պուտինը։
«Դուք այն մարդն եք, որն առավելագույն ջանք է գործադրել նման արդյունավետ աշխատանքի համար, այդ պատճառով ես ձեզ ոչ միայն շնորհավորում եմ, այլև ուզում եմ շնորհակալություն հայտնել», – նշեց ՌԴ նախագահը։
Փաշինյանն իր հերթին հույս հայտնեց, որ երկրների միջև ռազմավարական գործընկերությունն ավելի կամրապնդվի։
«Կարծում եմ, որ այսօր իսկապես նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել ԵՏՄ–ի շրջանակում. մենք ստորագրեցինք պայմանագիր Սինգապուրի հետ, ուժի մեջ է մտնում պայմանագիրն Իրանի հետ ազատ առևտրի մասին։ Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ Երևանում։ Դա շատ հիշարժան փաստ է ԵՏՄ–ում Հայաստանի նախագահության համար», – հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ բավարարված է Միությունում Հայաստանի նախագահությամբ։
«Իհարկե, դեռ կա ժամանակ, և հուսով եմ` մեզ կհաջողվի դեռ գրանցել ինչ–որ արդյունքներ ԵՏՄ–ում», – ասաց նա։
Միաժամանակ ՀՀ վարչապետը կարևորեց նաև երկկողմ հարաբերությունները։
«Իհարկե, շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները։ Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է և հուսով եմ այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ամրապնդել։ Շնորհակալություն ձեզ պատրաստակամության և այն բանի համար, թե ինչպես եք ընկալում մեր հարաբերությունները։ Վստահ եմ, որ մեր հարաբերություններն ավելի ու ավելի կամրապնդվեն։ Համենայն դեպս (մենք, խմբգր.) այդպես ենք տրամադրված», – նշեց նա, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.