Արման ՂՈՒԿԱՍՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱ՛Մ ԽԱՄԱՃԻԿԱՅԻՆ ԿԴԱՐՁՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԿԱՄ ԿԻՆՔՆԱՈՉՆՉԱՆԱ
«Տևական ժամանակ է, ինչ գործադիր իշխանությունը միջամտում է դատական համակարգի և դատական իշխանության գործերին: Իշխանությունն ամբողջությամբ փորձում է դատական համակարգն ադապտացնել իրենց քաղաքական շահերին, ինչը մեծ սպառնալիք է մեր երկրի համար»,-այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Նա ընդգծել է, ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մեծ հարցականի տակ էր իր իրավական տեսանկյունից, բայց այսօր այդ հանրաքվեն չեղարկելը ավելի հակասահմանադրական քայլ է, քանի որ հիմնվում են ոչ թե ժողովրդի ու հասարակության կարծիքի վրա, այլ Վենետիկյան հանձնաժողովի որոշ չինովնիկների գնահատականի և արևմտյան ֆինանսավորում ունեցող տարբեր ՀԿ-ների կարծիքի վրա:
«Ես կարծում եմ, որ ադապատացնել մեր դատական համակարգը արևմտյան դրամաշնորհ ստացող ՀԿ-ների ամբիցիաներին և քաղաքական իշխանության ամբիցիաներին նշանակում է ուղղակի դատական համակարգը սարքել կախված և խամաճիկային այսօրվա իշխանության ձեռքում»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով, կան նաև որոշ քաղաքական գործիչներ, որ հռչակել են, թե վեթինգն անհրաժեշտ է և դա է միակ փրկությունը Հայաստանի համար, սակայն դա բերելու է դատավորներին խամաճիկ դարձնելուն։
«Դա բերելու է միայն նրան, որ դատական համակարգը կդառնա Դանիել Իոանիսյանների, Արման Բաբաջանյանների և տարբեր կասկածելի ՀԿ-ների ձեռքի գործիքը: Եվ այն օգտագործվելու է ոչ միայն քաղաքական գործիչների դեմ, որոնք այսօր արդեն հետապնդվում են, այլ յուրաքանչյուր քաղաքացու շահերի։ ՀՀ քաղաքացիները չունեն որևէ երաշխիք, որ վաղը չեն դատվելու Արման Բաբաջանյանի կամ Դանիել Իոանիսյանի գրված մեխանիզմներով»,-նշեց Արման Ղուկասյանը:
Նա շեշտեց՝ այս ամենը ուղղված է նրան, որ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ղեկավարվի դրսի ու ներսի ուժերի կողմից, որոնք ծառայում են իրենց հովանավորներին։
«Սա նշանակում է, որ մեր պետականությունն այսօր մեծ վտանգի տակ է: Եթե իսկապես մեր իշխանություններն ուզենային դատական համակարգը բարելավել, ապա նրանք ոչ միայն կդիտարկեին անձերի փոփոխությունը, այլ նուրբ ու զգույշ բարեփոխումներ կիրականացնեին համակարգում: Բայց այսօր միայն անձերի փոփոխության մոլուցք է, ուրիշ ոչինչ»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ապա փորձագետը նշեց, որ այդ ամենը վերը նշվածի հետևանք է:
Նա շեշտեց՝ եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող.
«Բայց այստեղ հարց է առաջանում. եթե պարոն Ծառուկյանը մեղավոր էր, նա ընտրակաշառք էր բաժանում, ապա ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հուշագիր կնքեց Ծառուկյանի հետ, ընդունեց այն, որ Ծառուկյանը հեղափոխության օրերին կանգնեց իր կողքին: Փաստորեն, պարոն Փաշինյանը շարժվում է երկակի մոտեցումներով. Երբ քաղաքական նպատակներից ելնելով դա իրեն հարմար է, ինքը պատրաստ է «հանցագործի» հետ, ինչպես իրենք են պնդում, կնքել հուշագիր, իսկ երբ դա իրենց պետք չէ, ապա այդ անձը դառնում է հանցագործ ու ընտակաշառք բաժանող: Արդյոք հանցագործի հետ հուշագիր ստորագրելը նույնպես հանցագործություն չէ՞: Սրանք հարցեր են, որ պարզ ու տրամաբանական պատասխաններ ունեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 10:03
На Земле уже происходили катастрофические события, уничтожавшие большую часть живых организмов. Как сообщает издание «РБК Тренды», нынешний процесс вымирания уникален — он спровоцирован деятельностью человека, в отличие от предыдущих природных катастроф. Нынешнюю ситуацию ученые называют шестым массовым вымиранием.
-
2025-05-23 09:19
На днях на территории Карабаха завершились масштабные военные учения Азербайджана и Ирана «Араз-2025». Маневры, направленные на боевое слаживание элитных частей двух стран, довольно быстро попали в фокус внимания мировой прессы. Правда, объектом интереса стало не столько само мероприятие, сколько развернувшаяся на его фоне дипломатическая игра. Часть комбинаций которой, к тому же, вышла далеко за пределы Закавказья.
-
2025-05-23 09:16
Создавая искусственные препятствия на пути экспорта армянского коньяка, Грузия не только нарушает законы международной торговли, но и "крадет" коммерческие секреты армянских производителей коньяка. Об этом агентству Sputnik Армения заявил председатель Республиканского союза работодателей Армении Гагик Макарян.
-
2025-05-23 09:15
22 мая в Музее-институте Геноцида армян состоялась презентация книги австрийской журналистки и бывшего дипломата Биргит Кофлер-Бетшарт «Я убил человека, но я не убийца» на армянском языке. Автор рассказывает о специальной операции «Немезис», проведенной в 1919 — 1922 годах против организаторов Геноцида армян и резни в Баку.