«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞
Երևանի «Առագաստ» սրճարանում 2001թ-ին կատարված` Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել էառաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Դատախազության դիմումի հիման վրա այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել 2002թ․փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահ Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությանը ներկա Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը:
Ըստ դատախազության հաղորդագրության՝ Ս. Ջ. Նյուտոնի դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն վկայում է Պողոս Պողոսյանին մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանելու մասին:
Այսինքն, ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է, և որոնք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության մասին:
Դատախազությունը նաև հայտնում է, որ վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, որը ցուցմունքում ևս հաստատել է դիմումում ներկայացրած իրողությունը:
Անգամ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության նոր արդյունքներն են էականորեն տարբերվում նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից:
«Նշված հանգամանքը քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում` գործով հարցաքննված անձանց ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք»,- ասվում է դատախազության հաղրոդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2001թ-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանի թիկնապահ, ԱԱՆ աշխատակից Աղամալ Հարությունյանին։
Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ. Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել:
Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:
Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.
-
2025-06-16 15:06
Военная эскалация между Ираном и Израилем эскалация угрожает жизням, увеличивает риск радиационных аварий. Об этом заявил гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси.
-
2025-06-16 15:05
Громкое уголовное дело, связанное с отмыванием денег в особо крупных размерах, дошло до суда. Прокуратура утвердила обвинительное заключение по делу А.А., проходящего по делу совместно с бывшим чрезвычайным и полномочным послом Армении при Святом Престоле М.М., и передала материалы в Ереванский общий суд первой инстанции.