Последние новости

557 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 30 903-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 557–ով և դարձել 30 903։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 471 մարդ, կատարվել է 131 216 թեստավորում, առողջացել են վարակվածներից 18 709–ը։ Գրանցվել է մահվան 546 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 177 (+7)։

Հուլիսի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29 820 էր:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ