ՆԻԿՈԼԸ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ Է ՀՐԱՀՐՈՒՄ
Կառավարության սոցիալական օգնության գրեթե 2 մլրդ դրամը բաշխված է ոչ ըստ նշանակության, 9-րդ ծրագրով ՊՆ, ոստիկանության և ԱԻՆ աշխատակիցները ստիպված են վերադարձնել նախկինում սոցիալական օգնության տեսքով ստացած գումարները։ Պարզվեց, որ կառավարությունն այստեղ էլ է սխալվել։ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2 միլիարդից բաժին ստացածների մեջ կան նաև պատգամավորներ, ուստի նրանց կոչ արեց վճարել հարևանների կոմունալ պարտքերը:
Հայաստանում տիրող սոցիալական իրավիճակն ամեն օր քայլ առ քայլ մոտենում է սոված ընդվզման, իսկ կառավարությունն իրեն թույլ է տալիս ոչ միայն սխալվել պետական միջոցների բաշխման հարցում, այլև փորձում բարդել պատասխանատվության բեռը քաղաքացիների վրա: Փաշինյանը հասկացնել տվեց, որ այն անձինք և ընտանիքները, որոնք զուրկ են մնացել սոցիալական աջակցությունից, պետք է պահանջեն դա այն մարդկանցից, ում այդ աջակցությունը բաժին է հասել թյուրիմացաբար, այսինքն ՝ կառավարության մեղքով։ Այս ծավալուն թյուրիմացության համար վարչապետը կոչ արեց պատասխան պահանջել հարևաններից, պատգամավորներից, ումից ասես, միայն ոչ կառավարությունից։ Մինչդեռ այդ սխալների համար պետք է պատասխան տան նախարարներն ու անձամբ վարչապետը։ Սխալվեցիք մեկ անգամ, ներողությո՛ւն խնդրեք, կրկին սոցիալական հատկացումներ արեք և ջանացեք խուսափել սխալները կրկնելուց։
Դա ձեր «վրիպումն» է, և այդ «վրիպման» հետևանքով արդեն հազարավոր ընտանիքներ ապրում են քաղցած առօրյայով՝ առանց լույսի ու գազի։ Ինչո՞ւ պիտի կառավարության սխալների համար պատասխան տան ինչ-որ մեկի հարևանները։ Թող պատասխան տա Փաշինյա՛նը։
Նիկոլը, սակայն, որոշեց գնալ այլ ճանապարհով և մատնանշեց, թե ումից պետք է պահանջել փողերը։ Այլ կերպ ասած, սոցիալական ծայրահեղ լարվածության պայմաններում կառավարության ղեկավարը գնաց միջանձնային բախումների ուղղակի հրահրման ճանապարհով։ Եթե կարիքավոր ընտանիքները, որոնք չեն ստացել իրենց հասանելիք օգնությունը, ստիպված են ապավինել հարևանների ողջամտությանը, որպեսզի վճարեն կոմունալ պարտքերն ու սովամահ չլինեն, ապա մեր ինչի՞ն է պետք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ինչո՞ւ են առհասարակ հարկատուները նախարարների աշխատակազմ և ամբողջ պետական ապարատ պահում, եթե նույնիսկ պետական աջակցության հարցերը ստիպված են լուծել ինքնուրույն։ Նիկոլի կառավարությունն ի վիճակի չէ 3 միլիոնանոց բնակչության մեջ գտնել կարիքավորներին, անկարող է նույնիսկ դա՛ անել։
Ինչ վերաբերում է ուժային կառույցների աշխատակիցներին, որոնք ստիպված են լինելու վերադարձնել ստացած օգնությունը, ապա Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե իբր՝ եթե փողերը ծախսել են, ապա ոչինչ, «թող սպասեն հերթական աշխատավարձին ու վերադարձնեն»: Կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերելիք պետական աջակցության ծրագրերը կատարյալ թյուրիմացություն են: Անչափահաս երեխաներ ունեցող գործազուրկների ընտանիքները մնացել են առանց պետական աջակցության, քանի որ կառավարությունում սխալվել են և օգնություն հատկացրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Ինչ-որ մեկի սխալի պատճառով հազարավոր ընտանիքներ զուրկ մնացին մի կտոր հացից, և դրա համար ոչ ոք պատասխան չտվեց։
Աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այդ սխալները վերագրեց տվյալների բազայի տեխնիկական անկատարությանը։ Հայաստանը միակ պետությունն է, որտեղ կառավարությունը կարիքավորներին աջակցությունից զուրկ է թողել սեփական սխալի պատճառով, իսկ վարչապետը խորհրդարանի բարձր ամբիոնից կոչ է անում թյուրիմացաբար գումար ստացած մարդկանց վճարել հարևանների կոմունալ պարտքերը։ Բացի ամենքից նաև պատգամավորներին հասցեագրված կոչը Փաշինյանն ուղեկցեց հետևյալ արտահայտությամբ. «Այդ փողերը վերադարձրեք կարիքավորներին, եթե դրանք ձեզ պետք չեն, իսկ եթե պետք են, ապա ուրախ ենք բավարարել նաև ձեր կարիքները»:
Սոցիալական իրավիճակը երկրում օրըստօրե ավելի պայթյունավտանգ է դառնում, իսկ վարչապետը երկրի գլխավոր ամբիոնից լայն ժպիտով դատողություններ է անում այն մասին, որ պետական աջակցությունը բաժին է հասել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Նրան դա զվարճացնում է. հորինեց «կոմունալ համերաշխության» հայեցակարգը, վաղը ոտանավոր կգրի այն թեմայով, թե ինչ լավ բան է պատգամավոր հարևան ունենալը, որը 20 հազար դրամ չի խնայել ուրիշի պարտքերը վճարելու համար։ Ի դեպ, իսկ ինչպե՞ս վարվել այն հարուստ հարևանների հետ, որոնք կհրաժարվեն վճարել աղքատների պարտքերը։ Գուցե «սամասո՞ւդ» կիրառել։ Բաթոյանը հայտարարել է, որ ճգնաժամի պայմաններում հասարակությունը լրացուցիչ 40 հազար գործազուրկ կստանա։ Իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ այդ թիվը վերցված է առաստաղից. իրականում, նրա խոսքերով, առկա 220 հազար գործազուրկների թիվը շատ շուտով կավելանա ևս 220 հազարով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-16 10:06
Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Հայաստանում միանշանակ չկա սոցիալական ճգնաժամ. կան սոցիալական խնդիրներ, որոնք եղել են նաև անցած տարի: Այս գնահատականը նա կիսել է կառավարության անդամների հետ հերթական նիստի ընթացքում։