Последние новости

ՈՒՂՂԱԿԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը համոզված է, թե Հայաստանում միանշանակ չկա սոցիալական ճգնաժամ. կան սոցիալական խնդիրներ, որոնք եղել են նաև անցած տարի: Այս գնահատականը նա կիսել է կառավարության անդամների հետ հերթական նիստի ընթացքում։

Իսկ նման համոզմունք նրան ներշնչել են ոչ թե ինչ-որ դժվարիմաց վերլուծություններն ու հետազոտությունները, այլ մի պարզ թիվ, մեն-միակ գերատեսչության մեն-միակ ցուցանիշ: Կառավարության ղեկավարը խորապես համոզված է, թե երկրում սոցիալական դրության գլխավոր ցուցիչը հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների քանակն է։ Տրամաբանական շղթան այստեղ պարզունակ է: Եթե շատ են կտրոնները, ուրեմն շատ է առևտուրը, եթե շատ է առևտուրը, ուրեմն մարդիկ գնումներ են կատարում, եթե գնումներ են կատարում, ուրեմն նրանց կյանքը ճգնաժամային չէ։ Եվ ահավասիկ, քանի որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ առևտրի ծավալն ըստ ՀԴՄ կտրոնների կրճատվել է ընդամենը 2,5%-ով, ուրեմն ոչ մի սոցիալական ճգնաժամի մասին, ըստ Փաշինյանի, խոսք անգամ լինել չի կարող։ Դա ընդամենը խնդիր է։

Երբ Փաշինյանն անցնում է թվերի լեզվին, նրա հետ, թերևս, ավելի լավ է չվիճել։ Քանզի կարող եք հայտնաբերել այնքան հակասություններ, անհամապատասխանություններ ու պարզապես մաթեմատիկական պարադոքսներ, որ նյարդային համակարգը կարող է չդիմանալ նման ծանրաբեռնմանը: Այնպես որ առևտրի 2,5%-ով անկման հավաստիության մասին չենք վիճի։ Թեև կարող էինք։ Ոչ օգոստոսի առնչությամբ, իհարկե։ Բայց կորոնավիրուսային մյուս ամիսների վերաբերյալ՝ հաստատ։ Այսպես, ապրիլին առևտրաշրջանառությունը նվազել է 33,1%-ով, մայիսին՝ 18,4%-ով, հունիսին՝ 12,4%-ով, հուլիսին՝ 10,4%-ով ՝ 2019-ի նույն ամիսների համեմատ։ Բացի այդ, ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,1%-ով:

Սակայն այս ամենից նա ընտրել է միայն օգոստոսը, ինչը պարզապես չի կարող համարվել գնահատման կոռեկտ հիմք։ Բայց, որ ամենակարևորն է, ընտրել է վարչապետը ոչ թե հանրապետության Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները (վերը ներկայացված էին հենց Վիճկոմիտեի տվյալները),այլ օգտվել է ՊԵԿ-ի տեղեկություններից։ Դրանք նույնպես, իհարկե, պաշտոնական տվյալներ են։ Բայց մի տեսակ տարօրինակ է, որ կառավարության ղեկավարն օգտվում է այլընտրանքային վիճակագրությունից։ Տարօրինակ է նաև այն, որ հնարավորություն ունենալով օգտագործել առևտրային մասնահատվածի վիճակի ուղղակի ցուցանիշները, նա օգտվում է անուղղակի տվյալներից։ Եվ արդեն բացարձակ  պարադոքսալ է անվանել ՀԴՄ կտրոնները երկրում տիրող սոցիալական վիճակի հիմնական ցուցիչ: Թեպետ, պարադոքսների վրա չենք սևեռվի։ Ավելի լավ է հետևենք վարչապետի տրամաբանական շղթային օղակ առ օղակ։

Եվ այսպես, օղակ առաջին. շատ կտրոններ՝ շատ առևտուր։ Ընդհանրապես դա ամենևին էլ փաստ չէ։ Կտրոններն առևտրի ոչ թե ողջ ծավալի, այլ միայն ստվերից դուրս գտնվող մասի ցուցանիշն են։ Եվ այստեղ պետք է հաշվի առնել այն գործոնը, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի առևտրային ողջ մասնահատվածը գտնվում էր ստուգող մարմինների խիստ հսկողության տակ՝ արտակարգ դրության ռեժիմը պահպանելու նպատակով։ Այսինքն առևտրային օբյեկտների համար բազմապատիկ աճել է կտրոն չտալու պահին բռնվելու վտանգը։ Հետևաբար, գտնվելով պետության ընդհանուր հսկողության տակ՝ առևտրականներն ակնհայտորեն ավելի քիչ են դիմել հարկային-կտրոնային պարտավորությունների խախտումների։ Եվ այդ հաշվառումով կտրոնների ծավալն ընդհանրապես պետք է զգալիորեն ավելի շատ լիներ, քան նախորդ տարի, այլ ոչ թե մի քիչ պակաս, ինչը մխիթարում է վարչապետին երկրում տիրող սոցիալական դրության մասով։

Օղակ երկրորդ. եթե շատ է առևտուրը, ուրեմն մարդիկ գնումներ են կատարում։ Առհասարակ նման եզրակացության համար շատ կարևոր է իմանալ, թե հատկապես ինչ են գնել մարդիկ: Ինչն արդեն չեն կարողացել իրենց թույլ տալ, իսկ ինչն է դեռևս մատչելի նրանց գրպանին։ Այս հարցերին Փաշինյանի ցուցիչը, բնականաբար, պատասխան չի տալիս։ Այստեղ պետք են հենց մասնագիտական ուսումնասիրություններ և վերլուծություն, ինչը վարչապետը, ըստ երևույթին, ավելորդ է համարում:

Օղակ երրորդ. մարդիկ գնումներ են կատարում, ուրեմն նրանց կյանքը ճգնաժամային չէ։ Սա արդեն ընդհանրապես խոր մոլորություն է, մանավանդ մեր դեպքում։ Բանն այն է, որ բազմաթիվ գնումներ արվում են բանկերի տված սպառողական վարկերի հաշվին։ Պատահական չէ, որ սպառողական վարկերի ծավալն աճում է։ Ընդ որում աճում են նաև հաճախորդների կողմից վարկային պարտավորությունների կատարման հետ կապված ռիսկերը։ Այստեղ նշենք, որ օրերս ԿԲ ղեկավարը ներկայացրել է այդ խնդրին վերաբերող մի քանի թվեր։ Մասնավորապես, նրա խոսքերով, ռիսկային վարկերի տեսակարար կշիռը բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այսօր կազմում է մոտ 6,3%: Սակայն, ըստ ԿԲգնահատականների, այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 10%-ի և նույնիսկ անցնել այդ նշաձողից։ Ընդհանուր առմամբ խոսքը 80 միլիարդ դրամի մասին է։ Իսկ ահա ևս մեկ բանկային ցուցանիշ, որն անմիջական կապ ունի երկրում տիրող սոցիալական իրավիճակի հետ. կորոնավիրուսի շրջանում բանկերը վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց։ Եվ դա արվել է ոչ միայն կարանտինային ժամանակաշրջանում. առ այսօր էլ բանկերը ճնշում չեն գործադրում հաճախորդների վրա: Բնականաբար՝ գիտակցելով բնակչության վճարունակության կտրուկ անկումը..

Սա սոցիալական ճգնաժամ չէ, սա խնդիր է, որը եղել է նաև անցած տարի, համարում է հայոց կառավարության ղեկավարը։ Ըստ երևույթին, նա ճգնաժամ է համարում համատարած սովը, ինչին, իհարկե, երկիրը դեռ չի հասել։ Բայց եթե կառավարությունն ու դրա ղեկավարը երկրում սոցիալական դրության չափորոշիչ են համարում ՀԴՄ կտրոնները, ապա ակնհայտ է, որ սովն էլ բնավ սարերի հետևում չէ

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ
    2021-12-24 08:59

    Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։