Последние новости

ՈՐԲԱՑԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՀԱՐՅՈՒՐԱՊԱՏԻԿ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ

Իշխանության գալու առաջին իսկ օրվանից Փաշինյանը սկսեց նպատակաուղղված ոչնչացնել ենթակառուցվածքները, պետական կառավարման համակարգերը, այդ թվում՝ տնտեսական։ Իսկ այսօր կառավարությունն ու մենք բոլորս քաղում ենք նման անհեռատես, եթե ավելի կոպիտ չասենք, որոշման պտուղները…

Գյուղատնտեսության նախարարության լուծարումը, Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում իրական հատվածի երկու կարևորագույն ճյուղերի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության միավորումը հանգեցրին ինչպես առաջինի, այնպես էլ երկրորդի հետադիմության։ Եվ սա զգացողություն չէ, ոչ էլ փորձագիտական կարծիք, այլ պաշտոնական վիճակագրության ցուցանիշներ։ Այսպես, կառավարությանը 3,5 տարվա ընթացքում չհաջողվեց դուրս բերել ագրարային մասնահատվածը մինուսից. նույնիսկ նախորդ դեպրեսիվ տարվա չնչին բազայի համեմատ։ Անցած ամիսների արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է ընդամենը 98,5%:

Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Վարդան Ալեքսանյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ներկայացնում է ցուցանշական թվեր: Այսպես, դեռևս 2014-ին Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալները դրամական արտահայտությամբ հասել են 983 մլրդ դրամի, իսկ 2020-ին այդ ցուցանիշը նվազել է 164 մլրդ դրամով կամ 16,7%-ով։ Բացի այդ, դեռևս 2007-ին բուսաբուծության համախառն արտադրանքն արտահայտվել է 429 մլրդ դրամով, իսկ 2020-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 384 մլրդ դրամի (10,5% անկում)։ Արտադրության ծավալների անկման խորապատկերին կտրուկ նվազել են բնակչության մեկ շնչի հաշվարկով այնպիսի ագրարային մթերքների սպառման միջին ցուցանիշները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանջարեղենը, ցորենի մթերքները և այլն:

Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա այս տարվա 10 ամիսների ընթացքում 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է ընդամենը 1,1 %, ընդ որում իշխանությունները հաջողացրել են արդյունաբերական մետաղների բարձր գների շրջանում մինուսի իջեցնել նույնիսկ առաջատար լեռնահանքային ոլորտը, որի արտադրանքն իրացման խնդիր ընդհանրապես չունի։ Դրա համար, ինչպես ասում են, պետք էր սաստիկ ջանալ։ Ընդ որում, մշակող հատվածը, որի հետ «հեղափոխական» իշխանությունը առանձնակի հույսեր էր կապում, հազիվ դուրս եկավ մինուսից, գրանցելով ընդամենը 0,2% աճ։

Համեմատության համար նշենք, որ 1997 թվականի մարտին նորանշանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը պետբյուջեն ընդունեց 4-ից 9 ամիս կուտակված պարտքերով, իսկ արդեն մեկ տարի անց կառավարությունը ոչ միայն մարել էր բոլոր պարտքերը, այլև բարձրացրել բյուջետային աշխատողների աշխատավարձը 30%-ով: Եվ եթե չլիներ այդ պահի դրությամբ կուտակված արտաքին պարտքի սպասարկման համար պատկառելի գումար հատկացնելու պարտավորությունը, ապա աշխատավարձը, Քոչարյանի հավաստմամբ, հնարավոր կլիներ բարձրացնել 100-150%-ով։ Բացի այդ, երիտասարդ վարչապետը հենց սկզբից կանոնավորապես այցելում էր արդյունաբերական ձեռնարկություններ, լսում և լուծում նրանց խնդիրները, ամեն կերպ նպաստում նոր արտադրությունների բացմանը։ Այսպես, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի բացման ժամանակ գրպանը դնելով կտրած կարմիր ժապավենը՝ կառավարության ղեկավարն արտահայտվեց այն ոգով, որ մեկ-երկու տարի անց այդպիսի ժապավենների հավաքածուն դժվար թե տեղավորվի իր գրպաններում

Բացի գյուղնախարարության լուծարումից, «հեղափոխական» իշխանությունը փակեց նաև երկրի համար կարևորագույն Էներգետիկայի նախարարությունը, բարդելով դրա գործառույթները անասելի ծանրաբեռնված Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ուսերին: Եվ այստեղ էլ անմիտ գործողությունների արդյունքն իրեն երկար սպասել չտվեց։ Կարևոր էներգետիկ ծրագրերը սկսեցին արգելակվել։ Այսպես, նախատեսվածից երկու տարի ուշ ավարտվեց Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագիրը, իսկ հայկական էլեկտրաէներգիայի արտահանումն ավելացնելու գործում մեծ դեր խաղալու կոչված Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության վերջը չի երևում։ Դրա հետևանք դարձավ «Հրազդան-5» ՋԷԿ-ի անշահութաբերությունը և այնուհետ աշխատանքի վերջնական դադարեցումը։

Իսկ այսօր մեզ կանգնեցնում են 2022 թվականի փետրվարի 1-ից՝ Փաշինյանի կառավարման համեմատաբար կարճ ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագնի արդեն երկրորդ բարձրացման անխուսափելիության առջև։ Չենք խոսում արդեն 2022 թվականի հունվարի 1-ից ջրմուղկոյուղու ծառայությունների սակագնի բարձրացման մասին, թեև հանրահավաքների ժամանակ վարչապետը երդվում էր, թե նման բան չի լինելու։ Ինչպես ասում էր դասականը, ապաշնորհ իշխանությունն ապաշնորհ է ամեն ինչում, ինչին որ դիպչի

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГЧП ОТВЕДЕТ АРМЕНИЮ ОТ КРАЯ ДОЛГОВОЙ ПРОПАСТИ
    2025-07-30 09:15

    Армения не Франция, не Япония и даже не Греция, чтобы так небрежно обращаться с государственным долгом. Если указанные страны могут допустить и 100-, и 200-процентное соотношение госдолга к ВВП, имея, если что, колоссальное национальное богатство для погашения долгов, то у Армении в этом плане возможности крайне скудные. Поэтому когда министр финансов Ваге Ованнисян заявил в середине июня т.г. о том, что у Армении нет серьезных проблем с государственным долгом, поверили ему немногие…

  • ХЛЕБОМ НЕ КОРМИ - ДАЙ ТОЛЬКО СОВРАТЬ
    2025-07-30 09:10

    Министр экономики выдал в Африке регресс по продовольствию за прогресс Министр экономики Армении Геворг Папоян добрался до Эфиопии, где на заседании саммита ООН по оценке продовольственных систем продолжает плести небылицы о том, как правительство Армении героически преодолевает вызовы продовольственной безопасности страны. «Аграрная политика нашей страны направлена на укрепление продовольственной безопасности и самообеспеченности», - заявил он в своем выступлении, добавив, что несмотря на существующие вызовы Армения добилась значительного прогресса в повышении продовольственной безопасности благодаря реализации целевых государственных инициатив и развитию международного сотрудничества…

  • ЗАРПЛАТЫ-ЗАПЛАТЫ И SOS ДЛЯ ООО
    2025-07-29 09:34

    «Будущее наступило» или похоронка поступила Будущее для Пашиняна, по его же словам, уже наступило, так что он с легким сердцем отправился до 15-го августа в очередной отпуск. Но перед этим успел обрадовать население республики «новым историческим рекордом» в плане создания зарегистрированных рабочих мест в количестве 796 тысяч 473. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», - написал он на своей странице в Facebook. Но взаимна ли эта любовь, и с чего ей быть взаимной?..

  • САБОТАЖ «БЫВШИХ», или НЕКОМПЕТЕНТНОСТЬ НЫНЕШНИХ
    2025-07-28 09:59

    Только при бездарных властях возможно банкротство цемзавода на фоне строительного бума Странный репортаж прошел на днях по 1-му каналу ОТА. Обычно по нему показывают бодрые сюжеты с движущимся производственным конвейером, вращающимися барабанами, грохочущими станками и хлопочущими рядом работниками. Такое ощущение, что являешься непосредственным свидетелем возрождения промышленной индустрии Армении, хотя статистика показывает ровно обратное. Правда, внимательный зритель заметит, что тексты за кадром каждый раз меняются, а вот «картинка» все та же – одинаковые кадры с 2-3-х тех же самых предприятий. Больше работающих конвейеров в стране, по-видимому, не осталось. Но тот репортаж отличался…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՅԴՏԵՂ ՆՈՒՅՆՊԵՍ ՁԱԽՈՂՈՒՄ
    2022-02-16 19:49

    Գերակա ոլորտները հետադիմում են Մեկ տարի առաջ հերթական նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը՝ մինչև 2024 թվական վերջնաժամկետով: Այդ ծրագրի և դրա հիմնական առաջնահերթությունների մասին ժամանակին շատ է խոսվել ու գրվել։

  • ՆԻԿՈԼԻ ՆՇԱՁՈՂԸ
    2021-05-26 20:23

    Առաջին հայացքից բավական զարմանալի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են մասնակցել այդքան մեծ թվով քաղաքական ուժեր ու գործիչներ։ Թվում է, բնավ ոչ բոլորն են կարող խիզախել հանձն առնել պատասխանատվությունը Հայաստանի ճակատագրի համար՝ գրեթե բոլոր ոլորտներում տիրող բացարձակ բարդակի, պետականության փաստացի կորստի, կառավարման համակարգի լիակատար փլուզման, սոցիալ-տնտեսական կաթվածահարության պայմաններում։

  • ԻՆՉ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ»
    2021-05-07 17:05

    Իշխանավարման 3 տարիների արդյունքում Փաշինյանի թիմը ցույց տալու ոչինչ չունի Ի՞նչ բան է առհասարակ տնտեսությունը: Դա, ներեցեք ծեծված բնորոշման համար, երկրում ամեն օր արտադրվող բոլոր ապրանքների և ծառայությունների ամբողջությունն է։ Մեր երկրի տնտեսությունը բացառություն չէ։ Եվ ի՞նչ ունենք այսօր։

  • ՄԵԿ ՄԻԼԻՈՆԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
    2021-05-05 18:22

    Զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան 2021 թվականին կլինի 2019 թվականի ցուցանիշների մոտ 25-30%-ի մակարդակում։ Ինչպես հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին ԳԱԼՍՏՅԱՆԸ, այդ մասին են վկայում կարգավորիչի կողմից վերջերս անցկացված ուսումնասիրություններն ու հարցումները, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Կարծում ենք, որ 2021 թվականի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն պետք է ջանքեր ներդնել, որ պատվաստումները տեղի ունենան (կորոնավիրուսի դեմ): Այս պահին կարող է չենք հասկանում պահի լրջությունը, սակայն ազգային իմունիտետ ձեռք բերելու խնդիրը կրիտիկական է լինելու 2021 թվականի վերջին, 2022 թվականին և հետագայում երկրի ընդհանուր զարգացման տեսանկյունից»,- ասաց նա երեքշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսում: