Последние новости

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՎԱՐԱՐԵՑ ՄԱՖԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ. ԱԿՆՀԱՅՏ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ

Մինչ ընթանում էր «Ծիրանի պատերազմը»…

Այն օրերին, երբ մոսկովյան և պետերբուրգյան հայերը Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անում էին ամեն հնարավորը՝ հայ ֆերմերների արտադրանքի իրացումն ապահովելու համար, ինչի արդյունքում հայերը հաղթանակ տարան իրենց պարտադրված «Ծիրանի պատերազմում», Արաբկիր համայնքում Երևանի քաղաքապետը փակեց գյուղմթերքի շուկան։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ

Ահա արդեն 5 ամիս է, ինչ մամուլը գրում է այն մասին, որ քաղաքապետի գտնվելու վայրը յոթ փակի տակ պահվող գաղտնիք է։ Կառավարության նիստերին չի մասնակցում, աշխատասենյակում նույնպես դժվար է բռնացնել նրան։ Երևանում անեկդոտներ են շրջում այն մասին, թե ինչպես է Հայկ Մարությանը վախենում կորոնավիրուսից։ Քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար է, սակայն քաղաքապետն այս ամիսների ընթացքում հասցրեց բավարարել վերավաճառողների մաֆիայի պահանջը. նա փակեց գյուղատնտեսական ապրանքների շուկան Կոմիտասի պողոտայում։ Հանրահայտ փաստ է, որ ամենահզոր հարվածը կորոնավիրուսի համաճարակը հասցրել է գյուղատնտեսությանը։ Կառավարությունն այս տարի գյուղացիներին զրկեց դիզելային վառելիքից, սերմերից ու պարարտանյութերից, իսկ մայրաքաղաքի քաղաքապետը զրկեց գյուղացիներին ավելի քան 10 տարի գործող բաց շուկայում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորությունից։

Արդյունքում տարբեր մարզերից գյուղացիական 800 տնտեսությունների ներկայացուցիչներ այլևս չեն կարող վաճառել իրենց արտադրանքը բաց շուկայում, ուր հանգստյան օրերին այցելում էր մինչև 10 հազար մարդ: Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ վնասարարությո՛ւն։

Վերավաճառողների մաֆիային հարված էր հասցվել

Կոմիտասի շուկան բացվել էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից և մեծ պահանջարկ ուներ Արաբկիր համայնքի բնակիչների շրջանում։ Ավելի քան 10 տարի շարունակ շաբաթ և կիրակի օրերին համայնքի բնակիչները հնարավորություն ունեին մի քայլ հեռավորությունից ու առաջին ձեռքից գնել թարմ պտուղ-բանջարեղեն:

Ըստ փաստաթղթերի՝ շուկայի ժամկետը լրացել է, բայց ո՞ւմ էր հարկավոր փակել մարդկանց համար անհրաժեշտ առևտրային օբյեկտը համաճարակի պայմաններում, երբ փակ շուկաներում հանգստյան օրերին առանց այդ էլ շարժվելու տեղ չկա: Հուլիսի 19-ին ոստիկանությունն արգելեց գյուղացիներին առևտուր անել, նրանք դիմեցին լրագրողներին... Ավագանու անդամներից շուկա այցելեց միայն ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մավրիկյանը։

Շուկան, որին վերաբերում է խոսքը, բացվել էր բնավ ոչ պատահականորեն։ Քաղաքապետ Մարգարյանին հաճախ էին քննադատում այն բանի համար, որ փակ շուկաներում վերավաճառողները թույլ չեն տալիս գյուղացիներին առևտուր անել։ Շուկայական մաֆիային սանձահարել չկարողացան, ուստի միտք առաջացավ հնարավորություն տալ մարդկանց, որ շաբաթ և կիրակի օրերին իրենք մայրաքաղաք բերեն սեփական արտադրանքը։ Գաղափարը կենսագործեցին, բաց շուկայում գներն անհամեմատ ավելի ցածր էին, քան մայրաքաղաքի խոշոր շուկաներում ու սուպերմարկետներում, իսկ արտադրանքը, բառիս բուն իմաստով, հենց նոր էր քաղած։ Վերավաճառողների մաֆիային Արաբկիր համայնքում հարված հասցվեց, բայց նրանք լռում էին, իմանալով, որ դա քաղաքապետի կամքն է։

Մարությանը չկարողացավ ազատել մայրաքաղաքը փողոցային առևտրից

Մարությանը չկարողացավ ավելի քան 2 տարվա ընթացքում կատարել սեփական խոստումը և ազատել մայրաքաղաքը փողոցային առևտրից, ուստի վերցրեց ու հարվածեց շուկային, որտեղ առևտուրն ընթանում էր վաճառասեղաններին ՝ սանիտարական բոլոր նորմերի պահպանումով։

Արաբկիր համայնքի ղեկավարությունը դա պատճառաբանեց նրանով, թե շուկան, իբր, զբաղեցնում է երթևեկելի մասը։ Իրականում շուկան զբաղեցնում է մաթեմատիկական մեքենաների նախկին ինստիտուտի պուրակի դիմացի հրապարակը, որը քաղաքացիները մինչ օրս անվանում են «Մերգելյան»։ Հանգստյան օրերին մեքենաների հոսքն այնքան էլ մեծ չէ, ուստի շուկան ոչ մեկին չի խանգարում։ Իրենք՝ ապրանքավաճառներն ասում են, որ շուկան փակել են վերավաճառողների մաֆիայի պահանջով, որոնք կարողացել են «հասցնել» իրենց պահանջը Մարությանին։

Շուկայի փակումը միայն կավելացնի փողոցային առևտուրը, իսկ վերավաճառողները կբարձրացնեն գները։ Ի դեպ, նախկին ինստիտուտի շենքի բառացիորեն հենց դիմաց գործում է ամենօրյա շուկա, որտեղ գյուղմթերքը վաճառում են կտորե ծածկերի տակից, այսինքն՝ մայթից, իսկ սանիտարական վիճակն առավել քան վատ է։ Երեկոյան մայթի այդ հատվածում վխտում են մկներն ու առնետները։ Ահա թե որտեղ էր պետք կարգուկանոն հաստատել։

Չի բացառվում, որ Կոմիտասի պողոտայում շուկայի փակման կողմնակիցները բերեն իրենց փաստարկները, բայց ակնհայտ է, որ շուկայի փակումը կավելացնի հանգստյան օրերին այցելուների հոսքը փակ շուկաներ և փողոցային հակասանիտարական առևտրի կետեր, ինչը կորոնավիրուսի տարածման պայմաններում լրացուցիչ ռիսկեր կստեղծի: Ակնհայտ է նաև, որ քաղաքապետը ձախողել է փողոցային առևտրի վերացման աշխատանքը, և Արաբկիր համայնքում դա ծաղկում է ճիշտ այնպես, ինչպես մյուս համայնքներում։ Իսկ այժմ որոշել է գլուխն ազատել՝ փակելով առևտրի այն կետը, որն անհրաժեշտ է 10 տարի շարունակ թարմ միրգ ու բանջարեղեն գնելու սովոր համայնքի բնակիչներին:

Ըստ երևույթին, համաճարակի թեժ պահին քաղաքապետն ուրիշ զբաղմունք չունի։ Շուկայի փակումը հարվածեց հարյուրավոր գյուղացիական տնտեսություններին և համայնքի բնակիչներին։ Համառ լուրեր են շրջում, որ քաղաքապետը փակել է շուկան՝ դրա շրջակայքի առևտրային կետերի վերավաճառ տերերի պահանջով։ Ի դեպ, շուկայի փակումից հետո համայնքում բանջարեղենի և մրգի գները միանգամից աճեցին։

Դանիելյանն արդարացավ պարգևավճարների համար

Կհարցնեք, թե ինչո՞վ էր զբաղված այս օրերին Արաբկիրի թաղապետը և ինչո՞ւ նա չպաշտպանեց համայնքի բնակիչների իրավունքները: Պատասխանեմ. այս օրերին թաղապետ Արամ Դանիելյանը զբաղված էր նրանով, որ հեռուստախցիկների առջև բացատրություններ էր տալիս ի լուր ողջ երկրի՝ փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչու է ինքը պարգևավճարներ շնորհել թաղապետարանի ղեկավար կազմին, այդ թվում՝ սեփական սիրելի անձին, իսկ շարքային աշխատակիցներին՝ անտեսել։

Դանիելյանն իրեն 150%-ի չափով պարգեվավճար է գրել, ղեկավարության անդամներին՝ մի փոքր պակաս: Լրագրողներին նա ասաց, թե կորոնավիրուսի տարածման պայմաններում շարքային աշխատակիցներն աշխատել են ոչ թե ամեն օր, այլ աշխատանքի եկել անհրաժեշտության դեպքում, մինչդեռ ղեկավար կազմն աշխատել է նախկին ռեժիմով: Ինչպես պարզվում է, հիմա դրա համար պարգևավճարներ են տալիս…

Կոմիտասի պողոտայի շուկայի փակման գործում առկա են կոռուպցիոն ռիսկեր, հանգստյան օրերի առևտուրը սաստիկ հարվածում էր վերավաճառողների գրպանին։ Ի դեպ, փակ շուկաներում վերավաճառողների մաֆիան ծաղկում է ճիշտ այնպես, ինչպես նախկին իշխանության օրոք, ինչի համար ընդդիմությունն անխնա քննադատում էր այդ իշխանությանը։ Ինչո՞ւ Մարությանը շարժվեց վերավաճառողների մաֆիայի թելադրանքով ու փակեց անհրաժեշտ և անվտանգ առևտրային օբյեկտը։ Նախորդ բոլոր օրերին գյուղացիները փորձում էին լուծել հարցը քաղաքապետի հետ, բայց նրան գտնել այդպես էլ չկարողացան։ Չե՞ք հուշի, թե որտեղ է նա թաքնվում կորոնավիրուսից։ Արաբկիրի թաղապետարանում մերթ ասում էին, թե շուկան տեղափոխելու են ուրիշ վայր, մերթ՝ թե հարցը լուծվում է, մերթ՝ որ շուկան փակել են առանց վերաբացման հնարավորության

Վերջին վարկածն առավել ճշմարտանման է։ Դատելով Երևանի և Արաբկիրի աշխատակազմերի պահվածքից՝ շուկան ինչ-որ մեկին սաստիկ խանգարում էր, ինչ-որ ուժեղ մեկին, որին, ի տարբերություն ֆերմերների և համայնքի բնակիչների, հայտնի է քաղաքապետի գտնվելու վայրը

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 6 ЛЕТ ОБОЛВАНИВАНИЯ, ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ…
      2024-05-06 12:15

      "Сегодня в обменных пунктах Тавуша 72% обмениваемой валюты составляют рубли!", - так выглядит типичный образчик пропаганды режима, цель которой убедить массы в том, что сопротивление сдаче 4-х деревень в Тавуше оплачивается Москвой. Вопрос: а разве до событий в Тавуше дела в обменных пунктах Тавуша обстояли иначе, если учесть, что большое количество жителей марза регулярно выезжает на заработки в Россию? Впрочем, агитка вполне сгодится для массового оболванивания.

    • БАКУ ВТОРГАЕТСЯ И ВО ВНУТРЕННЮЮ ЖИЗНЬ АРМЕНИИ
      2024-05-06 10:38

      Обстрелы азербайджанцев вынудили к сворачиванию строительства предприятия в Ерасхе под флагом США, сотни безработных на руднике в Сотке - тоже следствие агрессивных действий с азербайджанской стороны, жители общины Кут и других деревень лишены пастбищ в результате оккупации 200 кв. км территории РА. Под угрозой войны сдаются 4 деревни в Тавуше, аналогичный процесс ожидается в Тигранашене и Гегеркуникском марзе, где, по слухам, уже начались работы по разминированию, хотя МО факт отрицает. На днях Алиев прямым текстом объявил, что процесс делимитации-демаркации протекает по составленным в Баку документам, из чего следует, что власти Армении покорно выполняют его директивы…

    • ПАШИНЯН ХОЧЕТ ИЗБЕЖАТЬ ОБВИНЕНИЙ 2020 г. - ВЕРХУШКА ГД ПРАЗДНУЕТ ПОБЕДУ НАД НАРОДОМ
      2024-05-04 13:20

      "Гений местности" Никол Пашинян и не менее "гениальный" Ильхам Алиев договорились без посредников положить конец 30-летней конфронтации, открыв новую страницу мирной жизни Южного Кавказа! Страница, которую открыла в прошлом веке "партия войны", вынудив Тер-Петросяна к отставке, уже в прошлом. Процесс на стадии развития приветствовали Вашингтон и Анкара: для мирного сосуществования палача и жертвы достаточно сдать 4 деревни в Тавуше!

    • АШОТЯН ПРОДОЛЖАЕТ БОРЬБУ
      2024-05-03 10:46

      Дело было возбуждено в 2019 г., касается периода после 2015 г. Основанием послужила справка Государственной контрольной службы во главе с Давидом Санасаряном (соратник Пашиняна предстал перед судом по обвинению в  коррупции, но вышел сухим из воды), которая была передана СНБ, а затем в Специальную следственную службу. Потом справка перекочевала в Антикоррупционный комитет. 2 года дело  пылилось на полке, ибо перечисленные структуры не усмотрели в нем состава преступления. В 2022 г. за дело взялся СК во главе с главным исполнителем политических заказов Пашиняна Аргишти Кярамяном.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Երևանի քաղաքապետը դատի է տվել Սոնա Աղեկյանին
      2019-08-21 11:21

      Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

    • ՀԱՆԴԻՄԱՆԵՑԻՆ, ԱԿՆԱՐԿԵՑԻՆ, ԲԱՄԲԱՍԵՑԻՆ, ՎԵՐՀԻՇԵՑԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ…
      2019-08-19 12:04

      Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։

    • ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕՐԻՆԱՉԱՓ Է
      2019-08-10 17:46

      Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։

    • ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ՀԱՅԿՈՅԻՆ, ԻՍԿ ԸՆԿՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
      2019-08-02 15:17

      Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։