ԱՀԿ ղեկավար. աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան ահագնանում է
Աշխարհում COVID-19 պանդեմիան ահագնանում է: Վերջին 6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնին, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 640 000-ը: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԱՀԿ-ն տվյալներ է ստացել վարակման 16 մլն և մահվան 640 000 դեպքերի մասին: Պանդեմիան շարունակում է ահագնանալ: Վերջին 6 շաբաթների ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է»,-ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս շաբաթ արտակարգ նիստ կհրավիրի պանդեմիայի գնահատման համար:
Նրա խոսքով՝ պանդեմիան «փոխել է աշխարհը»՝ միավորելով մարդկանց և ցույց տալով, որ մարդիկ կարող է արձագանքել ինչպես դրական, այնպես էլ բացասակայն:
Հեբրեյեսուսի խոսքով՝ չնայած նրան, որ աշխարհը փոխվել է, նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի առանցքային գործոններ, ինչպիսիք են քաղաքական առաջնորդությունը, համայնքների ներգրավվումը:
Նա հավելել է, որ ներկայիս պանդեմիան գլոբալ արտակարգ իրավիճակներից ամենալուրջն է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 14:40
В Ереване проходит международный круглый стол на тему «Диалог России и США и возможные последствия для евразийской безопасности и Южного Кавказа», организованный Аналитическим центром стратегических исследований и инициатив.
-
2025-05-03 14:15
Президент Сербии Александр Вучич почувствовал себя плохо во время поездки в США и принял решение вернуться в Сербию, сообщает РИА Новости со ссылкой передает Радио и телевидение Сербии (РТС).
-
2025-05-03 14:12
Владимир Зеленский отклонил предложение России о временном перемирии в период празднования 80-летия Победы.
-
2025-05-03 14:12
Пакистан провел в субботу испытательный пуск баллистической ракеты на фоне резкого роста напряженности с Индией после теракта в Кашмире, сообщает Associated Press.