Последние новости

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ահա արդեն որերորդ օրն է, ինչ աշխարհի բազմաթիվ երկրներում շարունակվում են բախումները հայերի և ադրբեջանցիների միջև։

Թեպետ, «բախումներ» բառն այստեղ այնքան էլ ճիշտ չէ գործածված. հայերն անցկացնում են բացառապես խաղաղ ակցիաներ՝ բողոքելով Հայաստանի սահմաններին թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ, իսկ ադրբեջանցիները, եթե նրանց հաջողվում է հասնել քանակական գերազանցության, հարձակվում, նվաստացնում ու ծեծում են մեր հայրենակիցներին, ավերում հայերին պատկանող օբյեկտները, հրկիզում ավտոմեքենաները։ Այդօրինակ դեպքերը նույնիսկ ոչ թե նկարագրել, այլ պարզապես թվարկելն էլ անիմաստ է, քանզի դրանք չափազանց շատ են և տեղի են ունենում, կրկնում ենք, բազմաթիվ երկրներում ու քաղաքներում։

Այս առումով շատ կցանկանայինք հստակություն մտցնել մի կարևոր հարցում։ Այսօր բոլորը՝ իշխանությունը, Եկեղեցին, տարբեր երկրներում Հայաստանի դեսպանությունները և այլք, կոչ են անում հարձակումների ենթարկվող հայերին ոչ մի դեպքում չտրվել սադրանքներին։ Փորձենք այստեղ մի որոշակի ճշտում կատարել։

Եթե ձեր կնոջ ու երեխաների հետ քայլում եք փողոցով, ասենք, Բրյուսելում կամ Վիեննայում, և ձեզ վրա հանկարծ հարձակվում են տասնյակ ադրբեջանցիներ, ցած տապալում, հրում ու անարգում ձեր կնոջը, մահու չափ վախեցնում երեխաներին, ապա ի՞նչ է պետք անել, որպեսզի չտրվեք սադրանքին։ Սեփական գլուխն առած ճողոպրե՞լ, կոտրած քիթը բռնած։ Փախչել ընտանիքի հե՞տ, տականքների ծաղրալից հռհռոցի ու կեղտոտ հայհոյանքների տակ։ Եվ ինչպե՞ս ես հետո նայելու սեփական երեխայիդ աչքերին:

Եթե դուք, ասենք, փոքրիկ խանութի սեփականատեր եք Մոսկվայում և ձեր վրա հարձակվել է ադրբեջանցիների ոհմակը, որը փորձում է ջարդել դռներն ու քարեր նետում ցուցափեղկերի վրա, ի՞նչ է պետք է անել՝ սադրանքին չտրվելու համար: Թաքնվել վաճառասեղանի տակ ու աղոթել, որ դուռը դիմանա՞։

Եթե դուք տեսնում եք, թե ինչպես են փողոցում մահակներով ջարդուփշուր անում մեկ այլ հայի ավտոմեքենան ու ծեծում նրան, ինչպե՞ս վարվել, որ չտրվեք սադրանքին։ Շրջել երեսն ու ձևացնել, թե ոչինչ չեք տեսել, և աննկատ հեռանա՞լ։

Իսկ գուցե պետք է վարվել ճիշտ հակառա՞կը։ Չվախենալ սադրանքներից, կազմակերպվել ու ստեղծել ինքնապաշտպանության ջոկատներ, որոնք պետք է պաշտպանեն հայկական համայնքները, ինչպես անում էին մեր հայրենակիցները Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Ոմանք կասեն, թե դա ագրեսիա է։ Այո՛, ագրեսիա է։ Բայց ողջ խնդիրն այն է, որ մենք պետք է տարբերենք մարդու ագրեսիայի բացարձակ տարբեր երկու տեսակները։ Առաջին տեսակը, որը բնորոշ է հայերին՝ որպես ազգի, գրոհի անցնելու ֆիլոգենետիկորեն դրված ազդակն է այն իրավիճակում, երբ վտանգ է սպառնում կյանքին։ Այս պաշտպանական, «բարորակ» ագրեսիան ծառայում է անհատի և ցեղի գոյատևման գործին. այն ունի դրսևորման կենսաբանական ձևեր և մարում է, հենց որ վերանում է վտանգը։

Մյուս տեսակը, որը բնորոշ է թուրքերին ու ադրբեջանցիներին, «չարորակ» ագրեսիան է։ Դա ֆիլոգենետիկ ծրագիր չունեցող և կենսաբանական հարմարվողականությանը չծառայող ապակառուցողականությունն ու դաժանությունն է:

Ուրեմն ինչպե՞ս պետք է վարվեն հայերը։ Ո՞վ է պատասխանելու այս հարցերին։ Ո՞վ է հուշելու, թե ինչ անել։ Փաշինյանն ու իր իշխանությունը, որոնք պարտավոր են պաշտպանել հայերին՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք ապրում, ինչպեսև ցանկացած տագնապալի իրավիճակում՝ անմիջապես գոլորշիացան, անհետացան, ինչպես ստվերները կեսօրին։

Բայց չես ասի, թե անգործ նստած են։ Հենց այն օրերին, երբ թշնամիները գնդակոծում են մեր խաղաղ գյուղերը, սահմանի վրա սպանում մեր հերոսներին, իսկ ողջ աշխարհում գազանների պես հարձակվում հայերի վրա, իշխանությունները «կրթական բարեփոխման» միջոցով, թուրքերի ու ադրբեջանցիների հետ ուս-ուսի տված, պատերազմում են մեր սրբությունների, լեզվի, մշակույթի, հավատքի ու պատմության, ազգային արժեքների դեմ, անելով ամեն ինչ՝ հայերի ինքնագիտակցությունը ոչնչացնելու համար։ Դե ինչ, տպավորիչ տանդեմ է. թուրք-ադրբեջանական գազաններն ու «նոր Հայաստանի» իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, բայց դա նույնպես դատապարտված է պարտության։

Հայերին՝ որպես ժողովուրդ, թաղել են բազմիցս։ Իսկ հայերը գոյատևել են և ամեն անգամ հերթական գլուխն ավելացրել իրենց պատմական տարեգրություններում, որոնք սերունդներին են հասցրել հիշողությունն անհետացած կայսրությունների, տիրակալների և աստվածների մասին։ Ինչը հերթական «բարյացակամների» թվին պատկանող շատերին տհաճ մտքեր է հուշել սեփական ապագայի մասին, որոնք էլ իրենց հերթին իրականացել են։ Բայց ի՞նչ կարող ես անել նման պարագայում... Ոչ բոլորին է հաճելի է նայել մարդկանց, որոնք գործնականում հաստատ ավելի երկար են ապրելու, քան դու, քո դինաստիան ու քո երկիրը։

Նրանց, ում չի ոչնչացնում ու չի կոտրում արտաքին մշտական ճնշումը. այն լոկ կոփում է։ Հայերի պարագայում, որոնք ճակատագրի քմահաճույքով հայտնվել են համաշխարհային խաչմերուկներից մեկում, մարզումների մի քանի հազարամյակները ձևավորել են ոչ միայն ում ասես և ինչին ասես հարմարվելու ունակություն, այլև ժողովրդի՝ որպես այդպիսին, գոյատևման եզակի մեխանիզմ։

Եթե հայերը սկսում են միասնական գործել. ոչ բոլորը, բայց շատերը, օրինակ՝ պատերազմի ժամանակ կամ ինչ-որ այլ էական պատճառով, ապա արդյունքը գերազանցում է ցանկացած ակնկալիք։ Ինչի արդյունքում Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու սիրառատ հարևանների փորձերը ձախողվել են ամեն անգամ և ձախողվելու են այսուհետ։

Մի՞թե հայերն անձնական գործածության համար բացահայտել են հավերժության օրենքը։ Ընդհանուր առմամբ՝ կարծես թե ոչ։ Եվ եթե նրանց չդիպչես, ապա կսկսեն այնպես հոգեհան անել միմյանց, ինչպես ոչ մի արտաքին թշնամու ուժը չի պատի։ Թեև թշնամիներից պաշտպանվել էլ նրանք կարողանում են շատերից ավելի լավ։ Եվ ընդհանրապես, ազգային աղետների միջև ընկած ժամանակահատվածներում ամենասովորական մարդիկ են։

Հայերի պետությունը պատմության ընթացքում ի հայտ է եկել ու վերացել կանոնավորապես։ Վերացել է առավելապես ներքին բնույթի պատճառներով։ Պատմության այն պահերին, երբ իշխանավորների անհատական տխմարությունը, հայ քաղաքական գործիչների սխալներն ու փոխադարձ հակակրանքը և նույնքան հավերժական այլ մատերիաներ համընկել են արտաքին ճնշման հետ։

Իսկ Սփյուռքը տեղափոխվում էր մի երկրից մյուսը, մինչև որ բնակեցրեց գրեթե ողջ աշխարհը։ Այնտեղ, որտեղ հայեր չկան, կենսական պայմանները նորմալ մարդու համար այնքան էլ հարմար չեն։ Այսինքն հայերը, իրենք էլ չկռահելով, վերածվել են ժամանակակից քաղաքակրթության լակմուսի թղթի։ Եթե նրանք հեռանում են երկրից, կարևոր չէ, թե ինչ պատճառով, ապա ոչ մի լավ բան այդ երկրին չի սպասում։ Դե, իսկ այնտեղ, ուր գնում են հայերը, շատ լավ է։ Կամ լավ է լինելու։

Իրենց պատմության ողջ ընթացքում որպես ժողովուրդ հայերի գոյությունը «Հայաստան պետություն-Սփյուռք» տանդեմով ապացուցել է իր արդյունավետությունը։ Եվ դա փաստ է։ Քանի որ ազգը ողջ է։ Եվ պետությունն էլ համառորեն վերածնվում է՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է բացակայել աշխարհի քարտեզից։

Երբ Հայաստանը հայտնվում է դժվարին իրավիճակում, Սփյուռքը, առանց վարանելու, շտապում է օգնության։ Եթե վերցնենք նորագույն պատմությունը, ապա այդպես եղավ Սպիտակի երկրաշարժի, Արցախյան պատերազմի, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Դրան մենք ականատես ենք նաև այսօր։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕДА ИЛИ КАТАСТРОФА?
      2024-04-24 12:15

      Есть в психологии такой термин - "оборонное сознание". С военной точки зрения это индивидуальное и коллективное стремление обеспечить национальную безопасность, надежную защиту страны и граждан от агрессии врага. И в этом смысле люди и институты, решающие названные проблемы, чувствуют свою причастность к важному, конструктивному делу. Их сознание работает над конкретными ответами на реальные вызовы действительности.

    • ОТ ГОСУДАРСТВА ОСТАЛСЯ ТОЛЬКО КАРАТЕЛЬНЫЙ АППАРАТ
      2024-04-20 12:14

      Все прошедшие шесть лет Пашинян целенаправленно занимается созданием и укреплением мощного репрессивного аппарата. Перед этим аппаратом, состоящим из полиции, прокуратуры, СНБ, СК и других правоохранительных и силовых структур, поставлена задача обеспечения безопасности премьера и его окружения, а также подавление любого недовольства и протеста, жесткие репрессии против оппозиции и граждан. Впечатление такое, что от государства остался только карательный аппарат. Особенность власти Пашиняна заключается в том, что на внешние вызовы она реагирует внутренними репрессиями, и ими, собственно, ограничивается.

    • ГЛАВНОЕ - НЕ ПОПАСТЬ ПОД САПОГИ ДЕМОКРАТИИ
      2024-04-18 09:58

      Обыкновенно мрачно настроенные граждане отмечают, что в Армении при Пашиняне господствуют то бордель, то казарма. Оптимистичные же в качестве приемлемого варианта называют и казарму, и бордель, причем одновременно. Давайте посмотрим, что зафиксировала международная правозащитная организация Freedom House в нашем казармоборделе.

    • МУТАНТЫ ОТКАЗЫВАЮТСЯ ОТ ГЕНОЦИДА
      2024-04-17 13:05

      Власть не в состоянии составить списки погибших в 44-дневной войне, но цинично предлагает "зафиксировать имена всех жертв" Геноцида армян в Османской Турции У Чапека есть пьеса "Белая болезнь". Там речь идет о недуге страшном, мучительном, обрекающем человека на гниение заживо. И абсолютно неизлечимом. Впечатление такое, что власть Пашиняна страдает этой болезнью и процесс гниения достиг последней стадии. Пашинян и его власть могут вызвать у нормальных людей в основном два чувства: веселое омерзение и тревожную гадливость. Чувства по смыслу мелкие, но редкой силы: возможно, в истории такого еще не было. Когда еще власть опускалась так низко во всех отношениях, выглядела столь антинациональной, предательской и подлой по отношению к собственной стране и народу и демонстративно бесстыжей? Приличия у нее отвалились, как гнилая штукатурка, растрескались, как грим, когда старая ведьма неосторожно расхохочется. Мы являемся свидетелями настоящего морального дефолта.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ