ՍՈՐՈՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ։ ԿՀԱՋՈՐԴԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Քյարամյանը կատարել է հանձնարարությունը
Անցած տարի Փաշինյանը համառորեն դավադիրներ էր փնտրում սև հագուստ նախընտրողների շրջանում, Արցախի ղեկավարների միջավայրում, իրավապահ մարմինների վերնախավում։ Համաձայն մեր վարկածի, որոնումները մոտ են ավարտին։ ԱԱԾ նոր ղեկավարությունը՝ ի դեմս Արգիշտի Քյարամյանի, կարողացել է կատարել հատուկ ծառայության նախկին ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանին վարչապետի տված հանձնարարությունը և վերծանել ոչ միայն «սատանայի կոդը», այլև առանձին գործիչների սեպարատ բանակցություններն ընդդեմ վարչապետի։
Քաղաքականությունը ճշգրիտ գիտություն է, ուստի ենթադրում է ստույգ կանխատեսումներ. սորոսական նոմենկլատուրայի և «Սասնա ծռեր» ահաբեկչական կուսակցության հետ Փաշինյանի անխուսափելի հակասությունների մասին մենք գրել ենք ԱԱԾ ղեկավարին վարչապետի հասցեագրած հիշյալ հանձնարարությունից դեռ շատ առաջ։ Այժմ՝ փաստերի մասին. գիտության, կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործը փոխանցվել է դատարան, թեև սորոսական էլիտան արեց ամեն ինչ, որ գործը դատարան չհասնի։
Դրանից անմիջապես հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Սորոսին համեմատեց շան հետ, ինչը զայրացրեց Լարիսա Մինասյանին, որը գրավոր պահանջեց, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը էթիկայի հանձնաժողով ձևավորի և պատժի իր տեղակալին: Մինասյանի դիմումը քննարկում են կանոնակարգի 162-րդ հոդվածին համապատասխան, առանց առանձնակի եռանդի և չարձագանքելով Սիմոնյանի դատապարտման վերաբերյալ Սորոսի հետևորդների ելույթներին: Սորոսին շան հետ համեմատելու առթիվ իր վրդովմունքն ամենից բարձր արտահայտեց Դանիել Իոննիսյանը, որից հետո պատմությունը կատակերգական բնույթ ստացավ։
Միաժամանակ հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տեղեկանալով, որ իր անձով հետաքրքրվել են համապատասխան մարմինները, բնականաբար՝ ոչ պաշտոնապես (բայց այնպես, որ բոլորը լսեն) հայտարարեց, որ կարող է հրապարակել Փաշինյանի «կիսամերկ» անկեղծացումների ձայնագրությունը, որը համենայն դեպս պահպանել է։ Ինչպիսի՜ վսեմ հարաբերություններ։ Ըստ երևույթին, խոսքը միայն բժշկական գաղտնիքի մասին չէ։ Այդ հայտարարությունից հետո Թորոսյանին դադարեցին անհանգստացնել կոռուպցիայի և կորոնավիրուսի դեմ պայքարի համար կառավարության հատկացրած միջոցների ոչ նպատակային օգտագործման առնչությամբ։ Դժվար թե դա հասարակ զուգադիպություն լինի…
«Կիսամերկ» անկեղծացումների ձայնագրության շնորհիվ սորոսական նախարարն այսօր արձակուրդի մեջ է, այլ ոչ թե մեկուսարանում։ Իսկ երբ աղմուկ բարձրացավ, նա ստիպված եղավ մի քանի խոսք ասել տեսախցիկի առջև, թե իբր՝ Փաշինյանի հետ ոչ մի տարաձայնություն չունի։ Չափազանց անհամոզիչ ստացվեց։
Ի դեպ՝ ձայնագրությունների մասին։ Օրերս Նիկոլի մտերիմ ընկեր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը (Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի եղբայրը) սենսացիոն ենթադրություն արտահայտեց։ Թերթերից մեկին տված հարցազրույցում նա հայտարարեց, թե Արթուր Վանեցյանի հետ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի (Սորոսի հիմնադրամի ղեկավարներից մեկի՝ Դավիթ Խաչատրյանի եղբայրը), իսկ այնուհետ Վանեցյանի և Փաշինյանի միջև հեռախոսազրույցների գաղտնալսում չի եղել։ Վանեցյանը, ըստ Ղալումյանի, ինքն է ձայնագրել այդ խոսակցությունները՝ հետագայում դրանք հրապարակելու նպատակով։ Ղալումյանը, կրկնեմ, պատկանում է Փաշինյանի ամենավստահված անձանց թվին, և բացառված չէ, որ նա հնչեցրեց ոչ թե իր, այլ Փաշինյանի վարկածը: Հիշեցնեմ, որ Վանեցյանը պնդում էր, որ Խաչատրյանի պարագայում խոսքը մի քանի հեռախոսազրույցների մոնտաժի մասին է…
Գրեթե անմիջապես «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ Վանեցյանի և Փաշինյանի գաղտնալսված զրույցի գործը բացահայտված է, և իշխանությունը պետք է համարձակություն գտնի՝ հրապարակավ հայտարարելու այդ մասին։ ԶԼՄ-ներում արդեն ակնարկներ են հայտնվել, որ հեռախոսազրույցների գաղտնալսման մեջ ներգրավված են որոշ աշխարհաքաղաքական ուժեր…
Սորոսի «սրբազան կովերն» անհանգստացած են
Ինչևէ, առողջապահության նախարարի 3-շաբաթյա արձակուրդը հարուցեց Սորոսի հինգերորդ շարասյան զայրալից արձագանքը։ Ստյոպա Սաֆարյանը, Դանին, Արթուր Սաքունցը և այլ հետևորդները սկսեցին հեծեծալ այն մտավախությամբ, որ հաջորդը, ում կվռնդեն Թորոսյանից հետո, կլինի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Եթե Նիկոլը ձեռք բարձրացրեց Սորոսի մեկ «սրբազան կովի» վրա, ապա կարող է հարվածել նաև մյուսներին։
Փաշինյանը սեվեռուն հետեվում է ԶԼՄ-ների բացահայտումներին՝ Լիլիթ Մկրտչյանի խմբի գործունեության առնչությամբ, որը փորձում է պատմության դպրոցական դասագրքերին պարտադրել թուրքական ստանդարտը: Արդեն ջրի երես են ելել Սոս Ավետիսյանի, Վահրամ Սողոմոնյանի և «Թուրքիայի պատմություն» թուրքական հիմնադրամի անունները։ Հայտնի է, որ Մկրտչյանն ու իր կազմակերպությունը գումար են ստացել այդ հիմնադրամից՝ հայ ժողովրդի պատմության շարադրանքի չափանշները թուրք պատմաբանների հետ համաձայնեցնելու համար։ Նիկոլը կարծես թե հասկացել է, որ սխալ տեղում էր փնտրում դավադիրներին։ Դրանց պետք էր փնտրել «Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզ» կոչվող փաստաթղթի հեղինակների մեջ, որը 2019 թվականին հրապարակեց Սորոսի հիմնադրամը։ Փաստաթղթում խոսվում է գենդերային կարծրատիպերի հաղթահարման մասին և պախարակվում «հայրենասիրություն» հասկացությունը։ Այդ փաստաթուղթը հայտնի է ոչ միայն մեր երկրում, այլև ԱՄՆ-ի հայկական համայնքում, որտեղ Նիկոլը դեռ վերջերս փափագում էր ներդրողներ գտնել…
Փաշինյանը հաստատ գիտի…
Եթե բանը հասնի Հարությունյանի հրաժարականին, ապա Սորոսի հինգերորդ շարասյունը բառացիորեն կպայթի վրդովմունքից։ Չի բացառվում, որ Փաշինյանը թեթև սրտով պաշտոնանկ անի նաև այդ զինակցին։ Ընդ որում՝ ոչ այն պատճառով, որ դա կպահանջի ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիք» կուսակցության ծրագրած բազմահազարանոց հանրահավաքն ի պաշտպանություն ազգային արժեքների, այլ որովհետև հիմնավոր կասկածներ ունի։
Նիկոլի մոտ կասկածներ են առաջացել, որ սորոսական նոմենկլատուրան, հենվելով «Իմ քայլը» խմբակցությունում իր ունեցած մարդկանց վրա, դաշինք է կազմել «Սասնա ծռերի» հետ։ Այդ կուսակցության ղեկավարները սաստիկ հիասթափված են նույնանուն ահաբեկչական խմբի անդամների համար մեծ պատժաժամկետների (ընդհուպ մինչև ցմահ բանտարկության) վերաբերյալ դատախազների պահանջներից։ «Սասնա ծռերի» ղեկավարները Նիկոլին համարում են դավաճան, նրանք արդեն հանդես են եկել փողոցային պայքարի կոչերով։ Փաշինյանը մտավախություն ունի, որ սորոսական նոմենկլատուրան և ահաբեկիչների կուսակցությունն արդեն որոշել են իշխանության բերել մեկ այլ վարչապետի, որը չի դիմադրի Սորոսի հրահանգներին և քայլեր կձեռնարկի Հայաստանը ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից հանելու ուղղությամբ։
Բացառված չէ, որ վարչապետին այդ եզրակացություններին են հանգեցրել ԱԱԾ-ի թարմ տվյալները, հնարավոր է, որ Քյարամյանը ներկայացրել է կառավարության ղեկավարի դեմ սորոսական կադրերի գաղտնի դավադրության անհերքելի ապացույցներ, որից հետո Նիկոլը որոշել է հարձակման անցնել։ Պատահական չէ, որ ՀԱԿ կուսակցությունը Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ բառացիորեն սուլոցների արժանացրեց արդարադատության սորոսական նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը։ Ծաղրեցին ու քննադատեցին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, ոստիկանության բարեփոխումը՝ ըստ Սորոսի դասախոսությունների, Դատական օրենսգրքում ամրագրված դատավորների վարքագծի ստուգման ինստիտուտը, պայքարը քրեական ենթամշակույթի դեմ և այլն։ Գրոհն աղմկալի էր և ցուցադրական:
ՀԱԿ-ի գրոհից հետո արդարադատության նախարարը հրապարակային պախարակման ենթարկվեց հենց կառավարության նիստում։ Փաշինյանն անձամբ հարձակվեց Բադասյանի վրա՝ քննադատելով այն բանի համար, որ ինչ-որ օրինագիծ յուրաժամանակ չի ուղարկվել օմբուդսմենի գրասենյակ՝ ծանոթանալու համար։ Փաշինյանը բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ աշխատանքի նման մեթոդներն անթույլատրելի են։ Մի խոսքով, Փաշինյանը հարձակման է անցել Սորոսի հետևորդների դեմ, և ի՞նչ կհաջորդի դրան. հրապարակում, թե՞ հաշտեցում։ Երկու դեպքում էլ Փաշինյանը հաստատ գիտի, թե որտեղ են բնակռել դավադիրները…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:19
7 мая министр юстиции Србуи Галян объявила, что текст новой Конституции будет готов в течение 10 месяцев. 2 месяца уже позади, а 5 июля исполнится 30 лет со дня первого референдума по принятию Конституции. 30 лет назад в этот день состоялись референдум и парламентские выборы. Оппозиция призывала голосовать против проекта Конституции, утверждая, что он сшит по Левону Тер-Петросяну. В тот день даже в страшном сне не привиделось бы, что в 2025 г. проект нового Основного закона будет создаваться под диктовку Баку и Анкары, а из преамбулы будет изъята ссылка на Декларацию о независимости Армении! Тогда никто не мог предположить, что через 30 лет проект новой Конституции будут шить по Ильхаму Алиеву!
-
2025-07-04 09:11
5 июля Пашинян подведет итоги объявленной 28 июня 5-дневки (с 1 по 5 июля) без ругани, "в рамках общественного консенсуса и дискуссии". Он наложил вето на свой привычный лексикон, однако даже в этом случае приглашение к общественному диалогу в его устах выглядит до смешного нелепо. Репертуар Пашиняна – битье об стены, укладывание лицом на асфальт, вытаскивание за галстуки с руководящих кресел, удары молотком по головам политических противников. Из свежих примеров – озвученная с трибуны парламента угроза бросить в тюрьму руководителя и секретаря фракции "Айастан" Сейрана Оганяна и Арцвика Минасяна. Теперь поговаривают о том, что генпрокурор Анна Вардапетян придет в парламент и за депутатом Артуром Саркисяном…
-
2025-07-03 09:32
"Ты увидишь вмешательство, проходимец!", "Навсегда заставлю замолчать!". Эти записи Пашинян сделал в ответ на следующее заявление крупного российского предпринимателя Самвела Карапетяна: "Маленькая группа, забыв армянскую историю, тысячелетнюю историю армянской церкви, набросилась на церковь и на народ. Я всегда был рядом с армянской церковью и армянским народом. Если политическим деятелям не удастся, то мы своим способом вмешаемся в поход властей против церкви". За эти слова Карапетян, по личному указу Пашиняна, помещен под 2-месячный арест. А теперь обратимся к фактам, которые помогут проследить динамику политических репрессий в виде наступления режима на свободу слова за истекшие годы.
-
2025-06-30 09:17
Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.