Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն՝ ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը, հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից։
«600 հատոր կազմող գործից, անջատված մասով, փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր:
Դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։
Ըստ Խուդոյանի՝ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ, ինչը քննիչը չի էլ թաքցրել։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։ Օրինակ, գործում կան ապացույցներ և փաստական տվյալներ, որ 2008 թ․ մարտի 1-2-ին կազմակերպված հանրահավաքները խաղաղ չեն եղել։ Չտրամադրված նյութերի մեջ կան նաև կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ, որոնք և պատճառ են դարձել, որ Ռ․ Քոչարյանը 2008 թ․ փետրվարի 23-ին խորհրդակցություն հրավիրի։ Պաշտպաններին տրամադրված գործերի մեջ առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։
Պաշտպան Խուդոյանի խոսքով՝ առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Հ․ Խուդոյանը դատարանին ներկայացրեց մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից, ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։ Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացան Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Մեղադրող կողմն իր կարծիքը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին»,-նշված է խմբի տարածած հաղորդագրությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-24 09:02
Выступление депутата Хачатура Сукиасяна в парламенте 22 мая, адресованное оппозиции, содержало элементы шантажа и угроз, полагает юрист Гоар Мелоян.
-
2024-05-24 05:22
Задержание мэра Аскерана явно неправовое. Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-24 05:21
Центр связи Генерального штаба Вооружённых сил Ирана опубликовал первый отчёт Высшей комиссии по расследованию размеров и причин катастрофы вертолёта, на борту которого находился президент страны Эбрахим Раиси и сопровождающая его делегация, передает Tasnim.
-
2024-05-24 05:18
Французский журналист армянского происхождения Лео Николян, долгое время проводивший голодовку в аэропорту «Звартноц», подвергся насилию со стороны сотрудников аэропорта. Граждане, снявшие видео, утверждают, что сотрудники аэропорта спровоцировали Лео Николяна, пытаясь создать возможность его депортации из страны.