ՀՅԴ-ի դեմ քրգործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է`«Հայ հեղափոխական դաշնակցության» դեմ քրեական գործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է։ Հարությունյանը այդպիսի կարծիք հայտնեց այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ`պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում կյանքի կոչել շուրջ մեկ տարի առաջ արած հայտարարությունը։
Դեռ 2019-ի նոյեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ ՀՅԴ-ի բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողել էին մուտքի մոտ, ասելով, որ բերել են, որպեսզի Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։ Նախարարն արձագանքել էր այս ակցիային, ասելով, որ պատրաստվում է այդ արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են կրթության ոլորտին, և հետ ուղարկել ՀՅԴ–ին։
«Եթե հետևեք դատախազության հայտարարություններին, կտեսնեք տասնյակ և հարյուրավոր գործեր, որոնք բացահայտվել են նախկին իշխանությունների կողմից։ Տեխնիկայի գործ է․ արկղերը քրգործերով լցնել կարելի է ընդամենը մի քանի ժամում։ Կարելի է վերցնել դատախազության ցանկը, սիրուն արկղիկներով փաթեթավորել ու ուղարկել Դաշնակցությանը»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` մեկ տարի առաջ արկղերը քրգործերով չի լցրել, քանի որ այդ ժամանակ բողոքի ակցիան հանդարտվել էր և նախարարը չի ուզել իրավիճակը սրի։ Սակայն հիմա, եթե ՀՅԴ–ն շարունակի բողոքի ակցիաները, ապա նախարարն էլ կվերանայի իր գործունեությունը։ Հարությունյանը նշեց` քրգործերի դատախազության ցանկերում կան չարաշահումներ շատ դպրոցներում, օրինակ՝ դաշնակցական նախկին նախարարի գործունեության ընթացքում։
Նշենք, որ 2016-18թթ. ՀՅԴ–ական Լևոն Մկրտչյանն է եղել ՀՀ կրության և գիտության նախարար։
Հիշեցնենք` տևական ժամանակ է, ինչ մի խումբ մարդիկ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանց թվում են ՀՅԴ-ական երիտասարդները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
Архиепископ: СПУСТЯ ПОЧТИ 110 ЛЕТ ПОСЛЕ ГЕРОИЧЕСКОЙ БИТВЫ ПРИ САРДАРАПАТЕ АРМЯНЕ ПОТЕРПЕЛИ ПОРАЖЕНИЕ2024-05-29 08:56
Спустя почти 110 лет после победоносной героической битвы при Сардарапате армяне потерпели поражение на том же месте. Об этом в своем Telegram-канале написал представитель Первопрестольного Святого Эчмиадзина архиепископ Аршак Хачатрян.
-
2024-05-29 04:38
На мероприятии, посвященном Мисаку Манушяну, я спросил министра обороны Франции, как далеко они готовы пойти в вопросе военного сотрудничества с Арменией. Он ответил, что Франция готова пойти так далеко, насколько далеко готова пойти Армения. Об этом в передаче «Фактор силы» заявил сопредседатель Координационного совета армянских организаций Франции (CCAF), член бюро АРФ Дашнакцутюн Мурад Папазян.
-
2024-05-28 19:35
Как передает Panorama.am, эксперт по вопросам Азербайджана Анжела Элибегова на своей странице в соцсети Facebook обратилась к Николу Пашиняну:
-
2024-05-28 19:33
Ввод западных войск на Украину - это нагнетание и ещё один шаг к конфликту в Европе и глобальному конфликту, заявил президент РФ Владимир Путин, передает РИА Новости.