«Արցախի կանանց նախաձեռնող խմբի»․ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է ճանաչեն Արցախի Հանրապետությունը
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփի հետ հանդիպումը բավականին խոստումնալից էր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, հրավիրված ասուլիսին ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Իրինա Սաֆարյանը:
«Բնականաբար Շարփը հայտնեց իր մտահոգությունը, հայտնեց իր մտահոգվածությունը, հայտնեց, որ հասկանում է` ինչ է տեղի ունենում, հայտնեց, որ փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ և, միգուցե, այդ ձևով հայտնվեն Արցախում և տեսնեն այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, սակայն նաև գիտենք, որ դրա համար նրան պետք է հրահանգներ տրվեն վերևից, ինչը մինչև հիմա չենք տեսնում, ցավոք սրտի»,- ասաց նա:
Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներից Սիրանույշ Սարգսյանն էլ ասաց, որ հաջորդ երկիրը, որին իրենց բողոքի ձայնն են հայտնելու ԱՄՆ-ն է և այս երկիրը պատահական չի ընտրվել. «ԱՄՆ-ն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և պատասխանատվություն են կրում հակամարտության կարգավորման համար իրենց չափաբաժնով: Բայց ԱՄն-ն ընտրել ենք նաև նրա համար, որ Թուրքիան այս պատերազմում, որը շատ ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամի Ադրբեջանը, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և հիմնական գործընկեր պետություններից մեկը և բոլորովին նորություն չէ, որ ամերիկյան զինամթերքներն են օգտագործվում այսօր Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավերում Ստեփանակերտը, մյուս քաղաքները: և այս ամենը իրականացվում է ԱՄՆ-ը օրենսդրությունը խախտելով, որովհետև ըստ նրանց օրենքների այդ զինատեսակները չէին կարող հայտնվել այլ երկրներում առանց ԱՄՆ թույլատրության: Այս ամեն ինչ մասին մենք հայտնել ենք դեսպանատան առջև կազմակերպած ցույցի ժամանակ հենց դեսպանատան ներկայացուցչին, ինչը, որ նա ընդունել է»:
Սիրանույշ Սարգսյանը հավելեց, որ իրենք նաև պահանջում են ԵԱՀԿ խմբի անդամ պետություններից և նաև այլ պետություներից ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ դա է Ադրբեջանին և Թուրքիային զսպելու միակ տարբերակը:
«Պետք է սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ, և եթե չեն ճանաչում գոնե հայտարարություն տարածեն, որ եթե Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները, իրենք ճանաչելու են: Ես վստահ եմ` այդ օրը իրենք ռազմական գործողությունները դադարեցնելու են»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամ Լիանա Ադամյանն էլ հավելեց, որ արցախցի կանայք խաղաղություն են ցանկանում և բոլորին կոչ արեց հոկտեմբերի 26-ին , ժամը 11-ին միանալ Եվրոպական միության ներկայացուցչության դիմաց տեղի ունենալիք ցույցին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.