Արցախի հայերի նկատմամբ Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների ապացույցներն ուղարկվել են ՄԱԿ և ՄԻԵԴ
Արցախի հայերի նկատմամբ Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների ապացույցներն ուղարկվել են ՄԱԿ, ՄԻԵԴ և միջազգային այլ կազմակերպություններ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է նշել, որ այդ գործողություններին աջակցում են բարձր քաղաքական մակարդակով:
«Կան ապացույցներ, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող վարձկան ահաբեկիչները պատրաստ են շարունակել իրենց գործողությունները նաև այլ երկրներում: Տեսանյութերից մեկում զինյալը՝ մեծ քանակությամբ զենքի կողքը կանգնած, ասում է. «Ցավոք, մենք նման զենքեր չունեինք Սիրիայում, դրանք մեզ հետ կտանենք»»,-հայտնեց Թաթոյանը:
Ընդ որում, նա նշեց, որ այդ տվյալները օմբուդսմենի գրասենյակը փոխանցել է հանրապետության ԱԳՆ-ին, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությանը, ինչպես նաև Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդին:
«Բնականաբար, օմբուդսմենի գրասենյակը կապի մեջ է Արցախից իր գործընկերների հետ»,-հավելեց Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.