ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել ռազմագերիների վերաբերյալ միջազգային չափանիշներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել միջազգային չափանիշներին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց առնչությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը նշել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են: «Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ անցնում են արդյոք բուժզննում կամ բուժում»,- ասվում է հաղորդագրությունում: «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը և կոչ է անում երկու կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ:
ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ ապահովման միջոցառումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:50
В Вашингтоне по случаю 109-й годовщины Геноцида армян Комитет «Ай дата» США провел ежегодный Марш справедливости.
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.
-
2024-04-26 13:45
Армения выдвинула трех кандидатов на должность судьи в Европейском суде по правам человека.
-
2024-04-26 13:43
В Ереване школьники избили одноклассника.