Последние новости

Իսպանացի պատգամավորը աշխարհին կոչ է արել կանխել Ադրբեջանի կողմից իրականացվող նոր ցեղասպանությունը

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ինյառիտուն ասել է Ստեփանակերտում նկարահանված իր տեսաուղերձում:

«Հենց հիմա մենք գտնվում ենք Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց: Այս շաբաթ այն թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, թիրախավորվել ենքաղաքացիական ենթակառուցվածքները: Միջազգային հանրությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության իրականացումը»,- նշել է Ինյառիտուն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ