Последние новости

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ տարածաշրջաններում համավարակի դեմ պայքարում իրադրությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Օպերատիվ խորհրդակցության մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ինչպես նաև կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը»,- ասել է նա։

«Հանգամանալից զրույց է կայացել նաև կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով ՌԴ տարածաշրջաններում իրադրության վրա՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական լրացուցիչ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախկինում ընդունված միջոցառումները»,- հայտնել է Պեսկովը, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ