Последние новости

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՅԻՆ, ԿԱՄ՝ ԱՌԱՍՊԵԼ ՆԻԿՈԼԻ «ՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Հայկական կողմը բանակցություններ չի վարել փուլային սցենարի հիման վրա

Փաշինյանը, ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում հայտարարեց, թե «վատ ժառանգություն» է ստացել նախկին իշխանությունից՝ կարգավորման բանակցությունների հարթությունում։ Օրերս արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին առճակատ հարց տվեցին, թե ինչ ժառանգություն է ստացել նա բանակցային գործընթացում։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դիվանագիտորեն խուսափեց պատասխանից, որպեսզի սուտ չխոսի։ Դե, իսկ ճշմարտությունը հավասարազոր կլիներ ղեկավար աթոռից հրաժարման. չէ՞ որ «վատ ժառանգությունը» նոր իշխանության առանցքային հորինվածքներից մեկն է։

Ադրբեջանի նախագահի կողմից սեպտեմբերի 27-ից հետո հնչեցված անհասկանալի և հակասական հայտարարությունների հեղեղից կարելի է անել մի քանի եզրակացություն: Առաջինը և ամենակարևորը հանգում է նրան, որ Իլհամ Հեյդարիչը խճճվել է ստերի մեջ: Սկզբում նա ստում էր, թե իր երկիրը չի օգտագործում վարձկան-ահաբեկիչների։ Հայկական կողմը այդ սուտը հերքեց՝ կոնկրետ օրինակների վրա ապացուցելով վարձկանների գոյությունը, որոնք տեսախցիկների առջև պատմում են, թե ում կողմից, ինչպես և որտեղ են հավաքագրվել ու տեղափոխվել Ադրբեջան։

Ադրբեջանը Հարավային Կովկասում ահաբեկչության կենտրոն դարձնելու ակնհայտ փաստի ժխտումից հետո Ալիևի մյուս հայտարարությունները կարելի էր թեթև սրտով անտեսել, եթե մեր երկրում չաշխատեր քարոզիչների մի ամբողջ բանակ, որը մասնագիտանում է Ադրբեջանի առաջնորդի արտահայտությունների վրա։ Պարոնայք վարձված են իշխանության կողմից, ուստի ընկալում են «կիրթ» Ալիևի (Փաշինյանի բնորոշումը) արտահայտությունները որպես վերջին ատյանի ճշմարտություն և բանակցային գործընթացի բոլոր թերությունները նախկին իշխանության վրա բարդելու միջոց։ Ագրեսիայի սկսվելուց հետո Ալիևը, ինչպես հայտնի է, բանակցությունների ձախողման մեջ մեղադրեց Մինսկի խմբին, անձամբ Փաշինյանին, միաժամանակ նաև՝ նախկին իշխանությանը։

Այդ մեղադրանքներից վերջինի վրա էլ կենտրոնացավ վարչապետի քարոզչամեքենան՝ ավելի լավ կիրառման արժանի համառությամբ։ Նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՀՀԿ ներկայացուցիչները բազմիցս մանրամասնորեն խոսել են բանակցային գործընթացում Հայաստանի դիրքորոշման մասին։ Բազմիցս մատնանշվել է, որ բոլոր բանակցություններում հայկական կողմը հիմք է ընդունել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ պնդելով ազատ կամարտահայտման իրավունքի մասին, որն ամրագրված է Մինսկի խմբի անդամ պետությունների նախագահների հինգ հայտարարություններում։

Հարյուրավոր անգամներ տեղեկացվել է, որ 2011թ.կողմերը մոտ են եղել կոնսենսուսի, սակայն Ալիևը հրաժարվել է ստորագրել այդ փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ հրաժարվում է ստորագրել նա, ում ձեռնտու չէ փաստաթղթի բովանդակությունը։ Ակնհայտ է բոլորին, բացի նրանցից, ովքեր հատուկ հանձնարարություն են ստացել ապահովագրվել բանակցային գործընթացում կրելիք հնարավոր անհաջողություններից՝ նախապես մեղքը բարդելով նախկին ղեկավարության վրա։ Այն, որ քննարկումներն այսպես թե այնպես ընթանում են գաղտնի ռեժիմով, չնայած ռազմական գործողություններին, արդեն ակնհայտ է։

Հիշեցնեմ, որ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցությունների սեղանին չկա հիմնական փաստաթուղթ։ Այդ հայտարարությունից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրապարակեց տեղեկություններ, որոնց էությունն այն էր, որ բանակցություններն իրականում ընթանում են կարգավորման փուլային սցենարի շուրջ, որի կողմնակիցն էր Փաշինյանը 2008 թվականին, երբ պաշտպանում էր Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել, որ կողմ է փուլային կարգավորմանը, որը նախատեսում է ազատագրված տարածքների վերադարձ՝ անորոշ ժամանակով հետաձգելով Արցախի կարգավիճակի հարցը։ Մինչև Փաշինյանի իշխանության գալը հայկական կողմը երբեք բանակցություններ չի վարել կարգավորման փուլային սցենարի հիման վրա։ 2008-ից մինչև 2018 թվականը այդ սցենարը հայկական կողմի ջանքերով չի շոշափվել բանակցություններում…

Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրեց գործընթացը

2016 թվականի հոկտեմբերին, այսինքն շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից մի քանի ամիս անց, Ալիևը կառավարության նիստում հայտարարեց, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը:

Վերոնշյալ փաստերը վկայում են բանակցային գործընթացում այն ժառանգության մասին, որ ստացել է Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Չենք խոսում արդեն Ապրիլյան պատերազմի արդյունքներով կնքված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին, որոնք նա փաստացի չեղարկեց Դուշանբեի վերելակում՝ Ալիևի շահագրգիռ մասնակցությամբ։

Փաշինյանից առաջ հայկական կողմը բանակցություններում միշտ անկյունաքար է դարձրել Արցախի կարգավիճակը։ Գալով իշխանության, Փաշինյանը, հիշեցնեմ, նախ հայտարարեց Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մտադրության մասին, հետո խոստացավ բանակցություններ սկսել իր սեփական կետից։ Այնուհետ Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ապա շրջանառության մեջ դրեց այն թեզը, թե վերջնական որոշումը պետք է ընդունելի լինի «Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», որից հետո հայտարարեց Ադրբեջանի ժողովրդի հետ դեմ առ դեմ խոսելու պատրաստակամության մասին։ Սա այն «կապիտալն» է, որով հայկական կողմը մտավ իրեն պարտադրված պատերազմի մեջ, Նիկոլի ջանքերով մերժելով 2008 -2018թթ. հայկական դիվանագիտության ձեռքբերումները և փոխարինելով դրանք «վատ ժառանգության» մասին առասպելով։

Հոկտեմբերի 15-ին նախկին նախարար Նալբանդյանը հանդես եկավ մի հոդվածով, որում հանրությանը ներկայացրեց ամբողջական հաշվետվություն այն մասին, թե ինչ ժառանգություն է ստացել Փաշինյանը բանակցային գործընթացում։ Դա 2008-2018թթ. գործընթացի պատմության մանրամասն և օբյեկտիվ վերլուծությունն է։ «2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել է նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպում, արտաքին գործերի նախարարների երեք տասնյակ հանդիպում: Ադրբեջանը յուրաքանչյուր անգամ հետքայլ էր անում ձեռք բերված պայմանավորվածություններից: Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, միջնորդների սպասումներին հակառակ, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն:

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ողջունել է 2008-2017թթ. եռանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Հելսինկիում (2008), Աթենքում (2009), Ալմաթիում (2010), Վիլնյուսում (2011), Դուբլինում (2012), Կիևում (2013), Բազելում (2014), Բելգրադում (2015), Համբուրգում (2016), Վիեննայում (2017) արված հայտարարությունները: Հայաստանը նաև ողջունել է 2010թ. Աստանայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Հայտարարությունը: Բաքուն հրաժարվել է աջակցել այդ հայտարարություններին կամ հետագայում հետքայլ է արել»,- ասվում է նախկին նախարարի հոդվածում։

Փաշինյանին կհարցնեն. «Այս ի՞նչ արեցիր»

Այս փաստերը հայտնի են, բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը միշտ եղել է թափանցիկ՝ հիմնարար սկզբունքների և կարմիր գծերի մակարդակով, որոնցից այնկողմ պաշտոնական Երևանը չէր կարող նահանջել:

Դիրքորոշումը հստակ էր՝ բանակցային գործընթացի մանրամասների գաղտնիության պահպանումով։ Փաշինյանի իշխանության գալուց հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումն ու գործընթացի նկատմամբ իշխանության մոտեցումները բավական մշուշոտ ու հակասական ուրվագիծ ստացան։ Ինքը՝ վարչապետը, ի պատասխան այդ առնչությամբ պատգամավորների կողմից իրեն տրված հարցին, խորհրդարանի ամբիոնից ի լուր ամենքի հայտարարեց. «Ինչ որ պետք է, էն էլ բանակցո՛ւմ ենք», ասել է թե՝ պոկ եկել, ինքս գիտեմ, թե ինչ եմ անում։

Հենց որ պատերազմն ավարտվի, Փաշինյանին անպայման կհարցնեն. «Այս ի՞նչ արեցիր»։ Կանխատեսելով դա՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է իր քարոզիչներին նախապես հող նախապատրաստել, որպեսզի պատերազմից հետո ավելի հեշտ լինի ողջ մեղքը բարդել նախկին իշխանության վրա։ Քարոզչամեքենան ձեռնամուխ է եղել վարչապետի կամքը կատարելուն, որին այսօր մտահոգում է միայն այն, որ պատերազմի ավարտից և համաճարակի նահանջից հետո նստած մնա աթոռին։ Այդ նպատակով էլ ակտիվորեն շրջանառվում է առասպելը իբր «վատ ժառանգության» մասին

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "СДЕЛАЙ ШАГ, ОТВЕРГНИ НИКОЛА!"
      2024-04-22 10:57

      "В день отставки Сержа Саргсяна, 23 апреля 2018 г., мы пошли к первому президенту и застали его в очень серьезном и даже мрачном расположении духа. Мы спросили: "Господин президент, весь народ ликует, почему вы в таком настроении?" Он сказал фразу, которая до сих пор не выходит у меня из головы, это был тот самый день, когда еще многие вещи не были ясны, например, станет ли Пашинян премьер-министром или нет? Левон Тер-Петросян сказал: "Послушайте, вы не понимаете, что сегодня я самый несчастный человек в Армении, потому что к власти идет тот, кто погубит Арцах и Армению!", - рассказал в январе 2024 г. зампредседателя АНК Левон Зурабян. Он признался, что тогда, после 23 апреля 2018 г., эти слова показались ему преувеличением, однако с позиции 2024 г. вынужден признать, что прогнозы Тер-Петросяна постепенно воплощаются в жизнь.

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ