Последние новости

ԽԱՂՈՂԸ ԿԳԵՐԱԿՇՌԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՈՒ COVID-ԻՑ

Ինը ամսվա կտրվածքով մենք ունենք տնտեսական ակտիվության առնվազն 0,5% աճ՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը վստահ է, որ տարվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը է՛լ ավելի բարձր կլինի։ Նրա խոսքերով, չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելի բարձր են: «Հիմա գնահատականներ չհնչեցնեմ, բայց վստահորեն կարելի է ասել, որ մենք կունենանք ավելի բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի», - նշեց նախարարը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. նախարարի լավատեսական կանխատեսումները, իհարկե, ուրախացնում են։ Ուրախացնում են նաև նրա գնահատականները այս տարվա առաջին երեք եռամսյակների վերաբերյալ։ Միայն թե ակամայից հարց է առաջանում. ո՞ր երկրի մասին է խոսքը։ Եթե Հայաստանի, ապա, ասենք ուղղակի, նախարարն ակնհայտորեն ինչ-որ բան շփոթում է։ Կամ էլ նա իրավացի է, իսկ թվերը վերցնում է ՀՀ վիճակագրական կոմիտեի առաստաղից։

Տիգրան Խաչատրյանի հայտարարությունից մեկ օր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր տվյալներ ընթացիկ տարվա 9 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ։ Զեկույցում սևով սպիտակի վրա արձանագրված է, որ 2020 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 93,4%: Այսինքն՝ նվազել 6,6 կետով։ Թե ինչպես է վիճկոմիտեի ներկայացրած այդ մինուսը էկոնոմիկայի նախարարի մեկնաբանմամբ փոխարկվել պլյուսի, դժվար է ասել։ Եվ առավելևս տարօրինակ է, որ կոնկրետ ցուցանիշի մասին խոսվում է նման արտահայտություններով. «առնվազն 0,5%»։ Այդ ի՞նչ անճշտություն է: Այդ ո՞ր օրվանից են մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացվում մոտավոր թվերով։ Ի վերջո, չէ՞ որ չենք ասում, թե երկու անգամ երկու հավասար է առնվազն չորսի

Նախարարի ներկայացրած թիվը առավել քան տարօրինակ է նաև այլ ցուցանիշների խորապատկերին։ Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 15.7%-ով կրճատվել է շինարարության ծավալը, 11.4%-ով՝ կրճատվել առևտրի շրջանառությունը, 11.7%-ով՝ ծառայությունների ծավալը, 10.5%-ով՝ արտաքին առևտրաշրջանառությունը։ Ըստ էության, համաձայն տնտեսական գերատեսչության ղեկավարի վարկածի, այս բոլոր բացասական միտումները դրական արդյունքի են հանգեցրել տնտեսական ակտիվության առումով։ Որտե՞ղ է այստեղ առհասարակ տրամաբանությունը:

Ասենք, սա հարցի զվարճալի կողմն է։ Կա նաև լուրջ տեսանկյունը։ Հատկապես տարվա արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշի վերաբերյալ նախարարի կանխատեսման մասով։ Նշենք, որ պրն Խաչատրյանի լավատեսությունը հիմնվում է այն բանի վրա, որ խաղողի բերքի շնորհիվ չորրորդ եռամսյակում պետք է արձանագրվի այդ բնութագրիչի լուրջ աճ։ Այն աստիճան լուրջ, որ տարվա ցուցանիշն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարվանը։ Այդ ի՞նչ խաղող պետք է լինի, որ գերակշռի անցած տարվա ավտոարտահանման բումից։ Ակնհայտ է, որ այդ հարցը նախարարն ինքն իրեն չի տվել։ Ինչպես որ չի մտորել, ըստ երևույթին, մի շարք այլ հարցերի մասին։ Մասնավորապես՝ ակնհայտ է, որ նա հաշվի չի առել, որ հենց չորրորդ եռամսյակն է լինելու ամենամռայլը տնտեսական առումով՝ առանց այդ էլ ծանրագույն ընթացիկ տնտեսական տարում։

Այստեղ նշենք, որ միայն հոկտեմբերին երկրում կորոնավիրուսով հիվանդացել են այնքան քաղաքացիներ, որքան նախորդ 7 ամիսներին։ Միայն հոկտեմբերին COVID-19-ը աշխատանքային շարքից հանել է առնվազն 50 հազար մարդու, չհաշված նրանց հետ շփում ունեցած ու ինքնամեկուսացած անձանց։ Դա պարզապես չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշի վրա։

Դե, և իհարկե՝ պատերազմը։ Կրկին իսկ, երկրի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել աշխատանքային շարքից՝ մեկնելով ռազմաճակատ։ Տնտեսական ակտիվությանը նրանք նախընտրել են մարտական ակտիվությունը։ Ինչպե՞ս կարող է այդ գործոնը հաշվի չառնվել երկրի տնտեսական իրավիճակի գնահատականների և մակրոտնտեսական հիմնական բնութագրիչների կանխատեսումների ժամանակ։ Ինչպե՞ս կարող է խաղողի կանխատեսվող պլյուսը համահարթել պատերազմի և համաճարակի պատճառած ահռելի մինուսները։ Թերևս՝ ոչ մի կերպ.

Թվում է, թե կոշտ ֆորս-մաժորները պետք է ստիպեն պաշտոնյաներին ավելի իրատեսորեն նայել իրավիճակին, ավելի օբյեկտիվ գնահատել այն և կայացնել համապատասխան որոշումներ։ Ավա՜ղ, իրականում մեզանում որքան ավելի ծայրահեղ է վիճակը, այնքան մեծ է պաշտոնյաների կտրվածությունն իրականությունից…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

  • ВОЗВРАЩАЯСЬ К ИСХОДНОЙ ПОЗИЦИИ
    2025-07-10 09:33

    Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.

  • РОСТ С УСКОРЕНИЕМ
    2025-07-07 10:03

    В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.

  • МОЖНО ОСТАТЬСЯ У РАЗБИТОГО КОРЫТА
    2025-07-05 09:47

    Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ