Последние новости

Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են տարել

Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի գնացած ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել։

Նշենք, որ հենց այստեղ, ժամը 13։00–ին նախատեսված էր 17 կուսակցությունների հանրահավաքը, սակայն մինչ այդ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել այնտեղ և բոլորին բերման են ենթարկում։

«Այս պահին Ծառուկյանն արդեն ԱԱԾ–ում է։ Ծառուկյանին կալանավորելով` Արցախի հա՞րցն են լուծելու։ Ոչ»,–ասաց Տոնոյանը։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանողների անունը գրվելու է Արցախը հանձնողների կողքին։ «Ամոթ ձեզ»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ բերման են ենթարկվել նաև բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը, ՀՀԿ–ական Հայկ Մամիջանյանը և Միհրան Պողոսյանը։ Ոստիկանները պատ են կազմել` թույլ չտալով Ազատության հրապարակ մտնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ