Последние новости

Քաղաքականություն

ՁԱԽՈՂՄԱՆ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»

2023-12-06 09:14
948

Ճակատագրի դառը հեգնանքն այն է, որ Ղարաբաղի առաջին պայքարը հանուն Արցախի ազատության, հանուն նրա հայ լինելիության, շահեց այն սերունդը, որը դաստիարակվել էր և գիտակից կյանք մտել Խորհրդային Միության օրոք։ Իսկ Արցախը ոչնչացման հանձնեց այն սերունդը, որը դաստիարակվել և գիտակից կյանք է մտել անկախ Հայաստանում։ Արդարության համար մղվող պատերազմը շահեց «տոտալիտար» պետությունում դաստիարակված սերունդը, իսկ տանուլ տվեց «անկախ» պետության աճեցած սերունդը։

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՆՈՐ ԴԵՄՔԵՐԻ, ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ, ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ

    2023-12-05 19:26
    373

    «Հրապարակ»-ը հարցեր է ուղղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին։ Հարցազրույցը՝ ստորև․

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «0 ԽՆԴԻՐ ՀԱՐեվԱՆՆԵՐԻ ՀԵՏ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-05 15:48
    450

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • ՆԻԿՈԼԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՏՈՐՈՒՄ

    2023-12-05 09:11
    833

    Ո՞րն է Փաշինյանի առավելությունը իրեն դիմակայող քաղաքական դաշտի նկատմամբ։ Նա կիրառում է մրցակցից առաջ անցնելու գործելակերպը։ Նա արդեն այսօր պատրաստվում է արտահերթ ընտրություններին։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Առավելապես զբաղված է ներքաղաքական և արտաքին քաղաքական հաշվեպարզումներով. ով, ինչ, երբ ինչ-որ բան սխալ ասաց և սխալ չարեց։ Թռիչքների վերլուծությունն, իհարկե, օգտակար բան է, բայց այսօր բնավ տեղին չէ։

  • ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻՆՆ Է…

    2023-12-05 09:06
    653

    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում դեռևս 1991 թվականին: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ համար էին հայերն ու ադրբեջանցիները կռվում Արցախյան առաջին ազատամարտում: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե անդարձելիության կետը 1996 թվականն էր: Իսկ է՛լ ավելի վաղ Փաշինյանն այդ առնչությամբ ինչ-որ բան էր ասում Լիսաբոնի գագաթնաժողովի մասին (1996թ.), թեև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ գագաթնաժողովի որոշման վրա Հայաստանը վետո էր դրել: Ի դեպ, դեկտեմբերի 3-ին լրացավ գագաթաժողովի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կազմով Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի հաստատման 27 տարին:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԲԱՆՏԱՐԿՎԱԾ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆՐԱՆ ՆԱԽԱՊԵՍ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ

    2023-12-04 17:35
    470

    «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ, հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբաաակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՀ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ, ՆԻԿՈԼԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ: ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

    2023-12-02 10:48
    1034

    Փաստ է, որ Նիկոլը երեք անգամ ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Առաջին անգամ 2018թ. մայիսին՝ ՀՀ-ում օրինական ընտրություններով 2017թ.-ին ձևավորված իշխանությունը ԶԱՎԹԵԼՈՒ միջոցով: Երկրորդ անգամ՝ 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրություններով: Երրորդ անգամ՝ 2021թ. հունիսին տեղի ունեցած ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների միջոցով:

  • ՄԵՐ ՀՈԳՍԵՐԻ ՁՄԵՌԸ

    2023-12-02 09:39
    766

    Ինչո՞վ կավարտվեն Վաշինգտոնի փորձերը՝ համոզելու Երևանին ու Բաքվին, որ խաղաղության պայմանագիր կնքեն արդեն դեկտեմբերին։ Պայմանագիր, որը թույլ կտա Բաքվին թղթի վրա ամրագրել նվաճածը։ Այսինքն՝ ստանալ Երևանի ստորագրությունը Արցախի որևէ իրավունք պաշտպանելուց հրաժարման տակ։ Բայց Բաքվի ակնկալիքը միայն դա չէ։ Նա դեմ չէ նաև ստանալ փաստաթուղթ, որն իրեն թույլ կտա հետագայում այլ պահանջներ էլ ներկայացնել Հայաստանին։ Ամենից իրականը՝ «անկլավների» հարցը։ Եվս 8 գյուղ է ուզում Ադրբեջանը խլել Հայաստանից՝ ի հավելումն նրանց, որոնք արդեն վերահսկում է։

  • ԴԱՌԸ ՓՈՐՁ

    2023-12-01 09:28
    721

    Նոյեմբերի 23-ին «Քեզ համար, Հայաստան» նշանաբանի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:

  • 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 2020 թ…

    2023-12-01 09:23
    691

    2022 թվականի հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է սահմանազատման հարցով հանձնաժողովի գործունեությունը, նույն ամռանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարեց. «Շատ կարևոր է սահմաններում հանդարտ իրավիճակ պահպանելը, մինչև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, ինչին այսօր ուղղված են մեր բոլոր ջանքերը»։ Այդ ժամանակ արդեն լուրեր էին շրջում, որ Սյունիքում Ադրբեջանի հետ սահմանը վաղուց արդեն գծված է, որպես հղում շրջանառվում էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 2021թ. նոյեմբերի հայտնի հայտարարությունը։