Последние новости

Հասարակություն

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ԾԱԾԿՈՒՅԹԻ ՔԱՐՏԵԶԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

2023-03-02 19:24
592

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ին ընդունած N 1-Ն որոշման՝ ս.թ փետրվարի 28-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում հրապարակվել են ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական և ամրակցված կապի ծածկույթով ապահովված և ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն ու քարտեզը, ինչպես նաև այդ բնակավայրերում համապատասխան տեխնոլոգիաների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: