Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ՄԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։