ԵԼԻԶԱՎԵՏԱ ԽԱՄՐԱԵՎԱՆ ԳՈՐԻՍՈՒՄ ՌՈՒՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՐԴԱ
Օգոստոսի 24-27-ը Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի երկլեզու և բազմամշակութային կրթության միջբուհական կենտրոնի գիտական ղեկավար և տնօրեն Ելիզավետա Խամրաևան Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հրավերով հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ կկարդա հայ մասնագետների համար։