Последние новости

Հասարակություն

ԳՐՔԵՐՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

2024-01-15 17:45
739

Սամվել Կարապետյանի հիմնադրած Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈՒ) հիմնադրամը Նոր տարվա շեմին ներկայացրեց իր հերթական աշխատությունը՝ «Արցախ․ վտանգված ժառանգություն» պատկերագիրքը։ Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում և իր շուրջ հավաքեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի հարուստ պատմամշակութային ժառանգության ճակատագրով մտահոգված գիտնականների, մշակութաբանների և այլ մասնագետների։