Последние новости

Մենք եվ աշխարհը

ՎԵՐԱԴԱՐՁ-ՇՈՈՒ. ԳԵՐԻՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԹԱՄԱՇԱ Է ՍԱՐՔՈՒՄ ԱՐԴԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԸ, ԱՅԼԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ

2023-12-18 09:18
439

Հայ գերիների հերթական խմբի հայրենադարձումը տեղի ունեցավ ավելի քան մեկուկես տարի անց այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարին Ադրբեջանը վերադարձրեց ապօրինի պահվող ութ հայերի։ Դրանից հետո վերադարձի ոչ մի դեպք չի եղել։ Ավելին, հայ գերիների մեծ մասը տևական ազատազրկման է դատապարտվել շինծու գործերով դատական խեղկատակությամբ, իսկ Բաքվի կողմից պահվող գերիների թիվը շարունակաբար աճել է։ Վերջին անգամ դա տեղի ունեցավ Արցախում սեպտեմբերյան աղետի հաշվին, երբ գերեվարվեցին Արցախի ութ առաջնորդներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ։

  • ԼՈՒԿԱՇԵՆԿՈԻ «ՈՒՍԸ»՝ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԼԻԵՎԻՆ

    2023-12-16 19:39
    730

    Բելառուսի նախագահ, Հեյդար Ալիևի շքանշանակիր Լուկաշենկոն, հայկական հողերի շուրջ չհաջողված, ամոթալի առևտրային գործարքի առաջարկի մասին սկանդալային ձայնագրության արտահոսքից հետո, շարունակում է տարբեր առիթներով պնդել, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ համաձայներ Իլհամ Ալիևի առաջարկած հինգ միլիարդի գործարքին` ազատագրված և Արցախի անվտանգային գոտի դարձած հինգ շրջանները հանձնելու՝ առանց անվտանգության երաշխիքների և բանակցություններում ձեռք բերված հիմնարար սկզբունքների ամրագրման ու ապահովման:

  • ՏԱՇԵՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

    2023-12-16 09:28
    1229

    Գերիների փոխանակման մասին տեղեկատվությանը զուգահեռ եկավ նորությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ տեղի չի ունենա։ Սույն լուրն ազդարարեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Դա բնավ չի նշանակում, թե պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման։ Ավելի շուտ՝ հակառակը, պայմանագիրը գործնականում պատրաստ է, և եթե ԱԳՆ ղեկավարները հանդիպեին և ավարտին հասցնեին աշխատանքը, ստորագրումը հետաձգելն անտրամաբանական կլիներ։ Բայց կան որոշ հանգամանքներ…

  • ՈՎ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

    2023-12-15 15:49
    713

    Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։

  • ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆԸ. ԿԱՐԾԻՔ` ՖՐԱՆՍԻԱՅԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-15 09:50
    733

    Որպեսզի Ադրբեջանն ազատ արձակի մնացած հայ գերիներին, Ադրբեջանի վրա պետք է ավելի ուժեղ ճնշում գործադրվի, քան այժմ։ Հակառակ դեպքում, Բաքուն ծանր զիջումներ է սպասելու Երևանից։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայից քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։  

  • ՆՈՐ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ՝ ԻՆՉՊԵՍ Է ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    2023-12-14 16:51
    642

    «Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ:

  • Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԶՈՒՄԸ

    2023-12-14 10:10
    512

    Այսօր մենք ականատեսն ենք հայ-ռուսական հարաբերությունների ամենասուր ճգնաժամին ողջ հետխորհրդային շրջանում։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

  • Foreign Policy in Focus․ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԱԾՈ ՎԱՌԵԼԻՔՆ Է, ՈՉ ԹԵ ՀԱՅԵՐԸ

    2023-12-13 14:21
    531

    Վաշինգտոնի պաշտոնատար անձինք կրկնապատկում են Կովկասով անցնելիք նոր էներգետիկ միջանցքի ստեղծման ջանքերը, այն կմիավորի Եվրոպան և Ասիան, գրել է FPIF-ը։

  • ԸՍՏ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ՝ ԶԵԼԵՆՍԿԻՆ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ Է ՄՆԱՑԵԼ

    2023-12-13 14:16
    514

    Նախագահ Ջո Բայդենը կողմ է Ուկրաինային աջակցությանը, բայց այնքան էլ վստահ չէ, որ կկարողանա իրականացնել այդ աջակցությունը, գրել է Politico ամերիկյան պորտալը։

  • ԻՍԿ ԴՈՒՔ ԼՐՋՈՐԵՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՔ, ԹԵ ԵՄ-Ն ԿՌՎԵԼՈ՞Ւ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ

    2023-12-13 09:33
    560

    Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,-նշել է Ստանոն՝ հավելելով, որ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն այս առումով կոնկրետ որոշումներ դեռ չկան: