«ՄԱՐԴ ԵՄ ՍՊԱՆԵԼ, ԲԱՅՑ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՉԵՄ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտում այսօր՝ մայիսի 22-ին, տեղի ունեցավ ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակը պատմում է 1919-1922 թթ. Հայոց ցեղասպանության և Բաքվի ջարդերի պատասխանատուների դեմ ծրագրված ու իրականացրած հատուկ գործողությունների՝ «Նեմեսիսի» մասին: